Ժերեմի Դուձիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերեմի Դուձիակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժերեմի Դուձիակ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Դուիսբուրգ, Գերմանիա
Հասակ 174 սմ
Քաշ 70 կիլոգրամ[1]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 40
Պատանեկան կարիերա
- 2007 Գերմանիա JSG Warmetal
2007 - 2009 Գերմանիա Շալկե 04
2009 - 2014 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ II 27 (0)
2015 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 3 (0)
Ազգային հավաքական
2011 Գերմանիա Գերմանիա (Մ17) 18 (2)
2011 Գերմանիա Գերմանիա (Մ19) 5 (1)
2013 Գերմանիա Գերմանիա (Մ20) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժերեմի Դուձիակ (գերմ.՝ Jeremy Dudziak. օգոստոսի 28, 1995(1995-08-28)[2][3], Համբուրգ, Գերմանիա[1]), թունիսյան ծագումով գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկայումս խաղում է գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում՝ պաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուձիակը խաղացել է Դուիսբուրգ ֆուտբոլային ակումբի պատանեկան ակադեմիայում, իսկ հետո՝ 16 տարեկանում, տողափոխվել է Դորտմունդի «Բորուսիային»[4]։ «Բորուսիա Դորտմունդ 2»-ի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 16-ին, «Կարլսրուեի» դեմ խաղում, 86-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մուստաֆա Ամինիի փոխարեն[5]։ 2013-14 մրցաշրջանի Մ19 Բունդեսլիգայում նա մասնակցել է 8 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ[6] Խաղերի մեջ են մտնում երկու Ռուրյան դերբիները Շալկե 04-ի Մ19 թիմի հետ։

2015 թվականի հունվարի 13-ին նա մասնակցեց «Բորուսիայի»՝ Շվեյցարական «Սիոնի» դեմ խաղին, որտեղ նա 61-րդ րոպեին փոխարինեց Տամո Հարդերին[7]։ Նա նաև մասնակցել է 4 ընկերական համդիպումների՝ մեկ անգամ «Ուլտրեխի», երկու անգամ «Ֆորտունա Դյուսելդորֆի» և մեկ անգամ «Էսսեն Կասելի» դեմ[6]։

Հունվարի 27-ին Դուձիակը պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ, մինչև 2018 թվականի հունիսի 30-ը[8]։ Մարտի 4-ին նա Գերմանիայի գավաթի խաղարկության «Դինամո Դրեզդենի» դեմ խաղը նա անցկացրել պահեստայինների նստարանին[9]։ Նա իր նորամուտը նշեց 2015 թվականի մարտի 21-ին, Հաննովեր 96-ի դեմ խաղում[6], 58-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Օլիվեր Կիրխի փոխարեն[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Մ16 հավաքականում նորամուտը նշել է Ռուսաստանի Մ16 հավաքականի դեմ խաղում[11]։ Գերմանիայի Մ19 հավաքականի հետ նա հաղթել է 2014 թվականի Մ19 հավաքականների միջև կայացած ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնությունը[12]։

Նա նաև հնարավորություն ուներ հանդես գալ Գանայի և Թունիսի հավաքականներում, որովհետև նրա հայրը ծնվել է Գանայում և մեծացել Թունիսում, բայց նա նախընտրեց խաղալ Գերմանիայի համար[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգայիին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն՝ 2014[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Jeremy Dudziak (գերմ.) / Hrsg.: Hertha BSC
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Dudziaks Traum vom EM-Titel». RP Online. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Frühstarter Calhanoglu beschert KSC den Sieg». Kicker. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Soccerway profile». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Dortmund vs Sion». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Dudziak unterschreibt Vertrag bis 2018». BVB. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Dynamo Dresden vs Borussia Dortmund». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  10. «Hannover 96 vs Borussia Dortmund». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  11. 11,0 11,1 «Ein gelungenes Debüt gab der 15-jährige BVB-Spieler Jeremy Dudziak im Nationaltrikot der U16-Nationalmannschaft beim 4:0 Sieg der DFB-Elf gegen Russland». Revier Sport. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  12. 12,0 12,1 «Germany edge out Portugal for second U19 crown». UEFA. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.