Ժան Անտուան Հուդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Անտուան Հուդոն

Ժան Անտուան Հուդոն, (ֆր.՝ Jean-Antoine Houdon, (1741-1828 թվականներ), ֆրանսիացի քանդակագործ, եվրոպական դիմապատկերի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ 1764—1768 թվականներին եղել է ֆրանսիական ակադեմիայի կրթաթոշակառու Հռոմում, ուր ուսումնասիրել է անտիկ արվեստ ու անատոմիա։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Հուդոնին ճանաչում է բերել «Դիանա» արձանը (գիպս, 1776 թվական, Գոթայի դղյակի թանգարան, ԳԴՀ), ուր բնորդի ազնվականական նրբագեղությունը մարմնավորել է կլասիցիստական խիստ ձևերի մեջ։ Հետագայում Հուդոնը ստեղծել է Լուսավորականության և Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանի հայտնի ներկայացուցիչների դիմաքանդակների շարք (Ժան Ժակ Ռուսոյի կիսանդրին (գիպս, 1778 թվական, Գեղարվեստական թանգարան, Շվերին), Բ. Ֆրանկլինի (1778 թվական) և Օ. Գ. Միրաբոյի (1791 թվական, երկուսն էլ թրծակավ, Լուվր, Փարիզ) կիսանդրիները, Վոլտերի կիսանդրին (1778 թվական) և արձանը (1781, մարմար, Էրմիտաժ, Լենինգրադ

Հուդոնի դիմաքանդակներին բնորոշ է հոգեբանական նրբագծերի հարստությունը, շեշտված արտահայտչականությունը։ Բնականությամբ և պարզությամբ են առանձնանում մանուկների ու կանանց քնարական բնույթի քանդակները («Կնոջ դիմաքանդակը», գիպս, 1787 թվական, Լուվր1805—1825 թվականներին դասավանդել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png