Թուրինի թագավորական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրինի թագավորական գրադարան
(իտալ.՝ Biblioteca Reale di Torino)
ԵրկիրԻտալիա Իտալիա
Տեսակպետական հանրային գրադարան և conservation library?
Հիմնվել է1839
ՏեղադրությունԹուրին[1][2]
Հասցեpiazza Castello, 191 - 10122 Torino[1][2] և Piazza Castello 191, 10122 Torino[3][4][5]
Հավաքածուներ
Չափ250 000 արխիվային միավոր[3], 4500 արխիվային միավոր[3], 300 000 արխիվային միավոր[4][6], 342 000 արխիվային միավոր[5][7], 5500 արխիվային միավոր[5][7], 320 000 հատոր[7] և 186 արխիվային միավոր[7]
Այլ տվյալներ
ԿայքՊաշտոնական կայք

Թուրինի թագավորական գրադարան[8] (իտալ.՝ Biblioteca Reale di Torino), թագավորական գրադարան Պիեմոնտ մարզի իտալական Թուրին քաղաքում, որը հիմնադրվել է 1831 թվականին և բացվել 1839 թվականին։ Տեղակայված է շենքում, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում՝ Թագավորական պալատում[9]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինի թագավորական գրադարանը հիմնադրվել է թագավոր Կառլ Ալբերտի կողմից 1839 թվականին։ Նա կոմս Միկել Սավերիո Պրովան դել Սաբբյոնեին հանձնարարել է հավաքել այն, ինչ գրադարանից մնացել է Թագավորական պալատում՝ Թուրինի համալսարանին լայնածավալ նվիրատվութունից հետո, և այն, ինչ հաջողվել է փրկել Նապոլեոնյան զորքերի թալանից։ Այդ հավաքածուներին Կառլ Ալբերտն ավելացրել է իր սեփական գրքերը և բոլոր հատորները, որոնք փոխանցվել են նրան նվիրատուների կողմից։ Այնուհետև գրադարանավար Դոմենիկո Պրոմիսը ձևավորել է միասնական ժողով և սահմանել գրադարանի զարգացման վեկտորը. այն մինչ օրս մասնագիտանում է հին սարդինական պետությունների պատմության, ինչպես նաև ռազմական թեմատիկայի, հերալդիկայի և դրամագիտության վրա[10]։

1840 թվականին գրադարանային ֆոնդերն արդեն հաշվվում էին 30 000 հատոր, ընդ որում շատ աշխատանքներ զգալի արժեք էին ներկայացնում։ Հավաքածուի աճը հանգեցրել է Galleria del Beaumont-ի թևի տակ իր տեղաբաշխմանը՝ սենյակներում, որոնք ստեղծվել էին ճարտարապետ Պելաջիո Պալագիի (1775-1860) նախագծով։ Հաստատության աճը դանդաղել է, հատկապես Վիտորիո Էմանուել II-ի գահին բարձրանալուց հետո[11]։

Իտալիայի անցումը կառավարման հանրապետական ձևին, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հանգեցրել է գրադարանը պետությանը փոխանցելուն՝ 1973 թվականին պետության սեփականություն դարձած դինաստիայի ժառանգների հետ երկարատև վեճից հետո։ 21-րդ դարի սկզբին գրադարանում պահվում էին շուրջ 200.000 տպագիր հատորներ, 4500 ձեռագրեր, 3055 նկարներ, 187 ինկունաբուլներ, 16-րդ դարի 5019 գրքեր, 20987 բրոշյուրներ, 1500 մագաղաթներ, 1112 պարբերական հրատարակություններ, 400 ֆոտոալբոմներ, ինչպես նաև բազմաթիվ փորագրություններ և քարտեզներ։ Պահպանված նյութերի շարքում առավել կարևոր մասունք է համարվում Լեոնարդո դա Վինչիի «Թուրինյան ինքնադիմանկարը»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 Anagrafe delle biblioteche italiane (իտալ.) — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ISTAT 2019 survey on Italian libraries — 2021.
  4. 4,0 4,1 4,2 ISTAT 2020 survey on Italian libraries — 2022.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ISTAT 2022 survey on Italian libraries — 2024.
  6. 6,0 6,1 ISTAT 2021 survey on Italian libraries — 2023.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 www.beniculturali.it (իտալ.)
  8. Максим Сю (2019 թ․ ապրիլի 15). «Как да Винчи расширяет существующие связи». spbdnevnik.ru (ռուսերեն). Правительство Санкт-Петербурга. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Майя Прицкер (2013 թ․ նոյեմբերի 7). «Леонардо и другие...». vnovomsvete.com (ռուսերեն). Московский комсомолец. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. Biblioteca Reale AOL Travel
  11. «Leonardo da Vinci: Drawings from the Biblioteca Reale in Turin». Birmingham Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «La Biblioteca Reale di Torino - SeeTorino». SeeTorino (իտալերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Biblioteca Reale: Torino». anagrafe.iccu.sbn.it (իտալերեն). Anagrafe delle biblioteche italiane. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրինի թագավորական գրադարան» հոդվածին։