Թեմական կենտրոնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմական կենտրոնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1909
Լուծարված է1936
ԵրկիրԻրան
ՏեղագրությունԹավրիզ

Թեմական կենտրոնական դպրոց, միջնակարգ, երկսեռ դպրոց։ Հիմնադրվել է 1909 թվականին, Թավրիզում՝ թեմակալ առաջնորդ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի ջանքերով, կովկասաբնակ բարերարներ Զոհրաբյանների կտակով և ժողովրդական հանգանակությամբ գոյացած միջոցներով։ Գործել է մինչև 1936 թվականը։ Այստեղ են իրենց կրթությունը շարունակել Արամյան-Աննայան և Հայկազյան-Թամարյան տարրական դպրոցների աշակերտ-աշակերտուհիները։ Դասավանդվել են հայերեն, պարսկերեն, անգլերեն, հայերենի քերականություն, հայոց պատմություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա և այլ առարկաներ։ Ուսուցումը հայերեն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 167