Թարո Ասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարո Ասո
麻生 太郎
Դիմանկար
Ծնվել է1940 թ․ սեպտեմբերի 20
ԾննդավայրՃապոնիա Իիզուքա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրոնԿաթոլիկություն
ԿրթությունԳաքուշուինի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Սթենֆորդի համալսարան, Gakushuin Boys' Junior and Senior High School? և Gakushuin Primary School?
ԵրկերQ11273233?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, ձեռնարկատեր և տնտեսագետ
ԱշխատանքՃապոնիայի վարչապետ
2008 թ. սեպտեմբեր-2009 թ. սեպտեմբեր
ԱշխատավայրAso Mining?
ԱմուսինԹիքաքո Ասո
Ծնողներհայր՝ Թաքաքիշի Ասո, մայր՝ Քազուքո Ասո
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի վարչապետ, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Deputy Prime Minister of Japan?, Minister of Internal Affairs and Communications?, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Minister of Finance?, Minister of State for Financial Services? և Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Պերուի Արևի շքանշանի ադամանդներով Մեծ խաչ
ԱնդամությունAlliance of LDP smokers?, Kōchikai? և Shikōkai?
ԵրեխաներMasahiro Asō?
Կայքaso-taro.jp
Ստորագրություն
Изображение автографа
 Tarō Asō Վիքիպահեստում

Թարո Ասո (ճապոներեն` 麻生 太郎, սեպտեմբերի 20, 1940)` ճապոնացի քաղաքական գործիչ, 2008 թվականի սեպտեմբերի ընտրությունների արդյունքում դարձել է Ճապոնիայի 92-րդ վարչապետը, պաշտոնավարել է մինչև 2009 թ. սեպտեմբեր ամիսը։

2012 թ. ընտրություններում Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարած հաղթանակից հետո նշանակվել է Շինզո Աբեի աշխատակազմի Արտաքին գործերի նախարար, մնացել է այդ պաշտոնում մինչև 2012 թ. դեկտեմբերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականին Իիզուքայում։ Հայրը՝ Թաքաքիշի Ասոն եղել է ցեմենտ արտադրող ընկերության նախագահ և սերտ կապեր է ունեցել վարչապետ Քաքուեյ Թանաքայի հետ։ Մայրը՝ Քազուքո Ասոն եղել է վարչապետ Շիգերու Յոշիդայի դուստրը։

Գաքուշուինի համալսարանում քաղաքատնտեսության աստիճանի հասնելուց հետո ուսանել է Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում, սակայն, ուսումը թողել է կիսատ։ Նավով տուն վերադառնալիս մնացել է Լոնդոնում և ուսանել է այնտեղի տնտեսագիական դպրոցում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի աշխատել է Սյերա Լեոնեի ադամանդի հանքերում, մինչև քաղաքացիական պատերազմի պատճառով հայրենիք վերադառնալը։ Ապա՝ 1966 թվականին, սկսել է աշխատակցել իր հոր ընկերությանը և 1973-1979 թվականներին եղել է ընկերության նախագահը։ Ընկերության համար աշխատելով, 1960-ականներին ապրել է Բրազիլիայում և այնտեղ սկսել է տիրապետել պորտուգալերենին[1]։
Նաև եղել է 1976 թ. Մոնրեալի օլիմպիական խաղերում Ճապոնիայի մարզական հրաձգության թիմի անդամ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել 1979 թվականին և վերընտրվել է ութ անգամ։ 1988 թվականին դարձել է խորհրդարանի կրթության փոխնախարար։

2007 թվականի սեպտեմբերին Աբեի հրաժարականից կարճ ժամանակ անց Ասոն հայտարարել է վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու իր մտադրության մասին, սակայն, նրանից առաջ անցավ Յասուո Ֆուքուդան։

2007 թվականին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում Ֆուքուդան հաղթեց Ասոյին՝ նրա 197 ձայների դիմաց ստանալով 330 ձայն։

2008 թվականի օգոստոսի 1-ին Ֆուքուդան Ասոյին նշանակում է ԼԴԿ գլխավոր քարտուղար։

Անսպասելիորեն, 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Յասուո Ֆուքուդան հայտարարում է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։ Սեպտեմբերի 22-ին Ասոն ընտրվում է ԼԴԿ նախագահ[2][3]։ Երկու օր անց Կայսեր կողմից պաշտոնապես նշանակվում է վարչապետ։

Դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարո Ասոն կաթոլիկ քրիստոնյա է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]