Թամաշաղ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամաշաղ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Թամաշաղ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան

Թամաշաղ (Գարմաչաթաղ, Գերմաչաթախ, Գյարմաչաթախ, Գյարմաչաթաղ, Թամաղաջ, Թամաշըխ, Թամաշըղ, Թամաշըք, Կամըջաթաղ, Քյամաչաթախ[1]), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բզղոն գյուղից 2-3 կմ ներքև, Ճահուկ վտակի աջ կողմում, վտակից 2 կմ հեռավորության վրա, լեռնաբլուրներով շրջապատված ձորակում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի հնության հետքերը վկայում են, որ գյուղի ունեցել է հայկական եկեղեցի, ամրոց, 50-60 տուն հայ ազգաբնակչության։ Ըստ Ղևոնդ Ալիշանի, սա Երնջակ գավառի Կամրջաթաղ գյուղն է[3]։ Ըստ Արգամ Այվազյանի, թե դա ճիշտ չէ, քանի որ գյուղը Երնջակ գավառի շատ և շատ հեռու է գտնվում։ Ըստ պատմվող ավանդությունների և գյուղի բնական դիրքի այս գյուղի Ստեփանոս Օրբելյանի նշած Ճահուկ գավառի Թամաշաղ գյուղն է։ Այս գյուղի մինչև 1965 թվականի մտնում էր Շահբուզի շրջանի կազմի մեջ, իսկ հետո՝ Նախիջևանի[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 404 — 992 էջ։
  2. 2,0 2,1 Արգամ Այվազյան Նյութեր Նախիջևանի պատմական գյուղերի տեղադրության և պատմական հուշարձանների վերաբերյալ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 258-266.
  3. Ղևոնդ Ալիշան, «Սիսական», Վենետիկ, 1893, Էջ 468