Առինջ (Շահբուզի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առինջ (այլ կիրառումներ)
Գյուղ
Առինջ
Ayrınc
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇահբուզի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն544 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Առինջ (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)##
Առինջ (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)

Առինջ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Ayrınc - Այրինջ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Շահապոնքի խոշոր հայկական գյուղերից է եղել։ Պատմական աղբյուրներում քիչ տեղեկություններ են հայտնի գյուղի մասին[2]։

Գյուղի բնակչությունը 1970-1980-ական թվականներին տեղափոխվել է Երևանի շրջակա բնակավայրեր[2]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է հայկական եկեղեցի՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը տեղակայված է եղել գյուղի կենտրոնական հատվածում։ 1675-1677 թվականներին ավերվել է Նախիջևանի Շարիֆ խանի զավթիչների կողմից։ 1874 թվականին հին եկեղեցու փոխարեն բնակիչները նոր եկեղեցի են կառուցել, որը 1886 թվականի տվյալներով դեռևս գործում էր։ Հետագայում այն կրկին ավերվել է, որի տեղում 1930-ական թվականներին կառուցվել է գյուղի դպրոցը[2]։

Ներկայիս գյուղից 1 կմ դեպի «Գյադուկ» կոչվող բլուրը հատվածում է գտնվում «Կույս Վառվառ» մատուռը[2]։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ական թվականներին գյուղի դպրոցի պատմության ուսուցիչը հին և նոր գյուղերի շրջակայքում կատարել է ուսումնասիրություններ և պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվել են էնեոլիթի, բրոնզեդարյան և միջնադարյան տասնյակ հնագիտական նյութեր՝ աղորիքներ, զարդանախշերով խեցեղեն, բրիչներ։ Աղորիքները մակույկաձև և գոգավոր են, իսկ խաղողահյութի գործիքները՝ ձագարաձև։ Գտածոների մի մասը հանձնվել է Նախիջևանի մարզային պատմության թանգարանին[2]։

Հայտնաբերվել են նաև հին հայկական դամբարաններ և պաշտամունքի իրեր։ Նախնադարյան բնակավայրեր են հայտնաբերվել «Քհաներ» կոչվող վայրում (իրար կողք տեղակայված, գետնափոր հինգ կացարան, որոնք ունեն 4-5 մ երկարություն, 2-3 մ լայնություն և 2-2.5 մ բարձրություն)[2]։

Շահբուզից Սիսիան տանող ճանապարհին՝ կամրջի մոտ բնակատեղի է եղել։ Մի քանի տասնամյակ առաջ նկատելի էին տների, ծառերի հետքեր, սակայն ներկայումս գյուղատեղին վերածվել է արտերի։ 1964 և 1969 թվականներին՝ մոտ 2 մ խորության մեջ, հայտնաբերվել են կարասներ։ 1971 թվականին հայտնաբերվել է 4 կարաս, որոնք հատակին եղել է գինու սև մրուր։ Շրջակայքում գտնվող արտերից հայտնաբերվել են խաղողամշակման գործիքներ[2]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 167-168 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 545