Ճահուկ, Ճաղրու գետ, Ջագրի, Ջահրի, Ջահրու, գետ ՀայաստանիՎայոց ձորի մարզում և ԱդրբեջանիՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությանԲաբեկի շրջանում։ Նախիջևան գետի աջ օժանդակն է։ Սկիզզբ է առնում Վայքի լեռների հարավային լանջերից և Նախիջևանի գետի մեջ թափվում Վերին Ուզունոբա գյուղի մոտ։ Երկարություն մոտ 42 կմ։ Ստորին հոսանքը կոչվում է Ջահրի։ Հնում ավելի հայտնի էր Ճահուկ գավառի անանով։ Վերին հոսանքն արագահոս է ու փրփրալից, ստորինք՝ դանդաղահոս։ Ամառվա կեսին ջուրը օգտագործվում է ոոոգման համար և մայր գետին գռերե չի հասնում[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 78 — 150 էջ։