Բաբոնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաբոնք (Շահբուզի շրջան)ից)
Գյուղ
Բաբոնք
Ղարաբաբա / ադրբ.՝ Qarababa
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ԲԾՄ105 մետր
Բնակչություն878 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ7117[1]
Բաբոնք (Ադրբեջան)##
Բաբոնք (Ադրբեջան)

Բաբոնք (ադրբեջանական պաշտոնական անունը Ղարաբաբա է՝ ադրբ.՝ Qarababa), նախկին հայկական բնակավայր, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում[2]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հայկական անունը Բաբոնք է։ Օգտագործվել են նաև Բաբանք, Բաբունք անունները։ Գյուղի ադրբեջանական անունը Ղարաբաբա է։ Ադրբեջանցիների կողմից կիրառվել են նաև Ղարաբաղլար, Գարաբալա, Գարապապա, Կարաբբա անունները[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբոնք բնակավայրը տեղակայված է Նախիջևան գետի ձախ ափին՝ 100-110 մ բարձրություն ունեցող լայնարձակ հարթությունում[4]։ Շահապոնք շրջկենտրոնից հեռու է 20 կմ դեպի հյուսիս։ Գյուղի մոտ առկա են հանքային ջրի պաշարներ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբոնքն ունի բազմադարյա պատմություն, եղել է Շահպոնքի ամենամեծ գյուղերից։ Հայտնի է, որ 13-րդ դարում ներառված է եղել Տաթևի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում։ Գյուղն ունեցել է մոտ 500-550 տուն բնակչություն, ամրոցներ, եկեղեցի, վանք, ձիթհաններ, կամուրջ։ Զարգացած է եղել առևտուրը և կավագործությունը։ Վերջին հայ ընտանիքները գյուղից հեռացել են 1980-ական թվականներին[4]։

Հայկական գյուղն իր անբարենպաստ դիրքի և բանուկ ճանապարհի վրա լինելու պատճառով մի քանի անգամ ավերվել է։ 20-րդ դարում հայ բնակչությունը նվազում է, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հասնում նվազագույնի[4]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից քիչ հյուսիս գտնվում է հայկական հին և մեծ գերեզմանատունը[4]։

Բաբոնքի կենտրոնում էր գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 12-րդ դարի վերջերին։ 1872 թվականին վերանորոգվել է։ 20-րդ դարի սկզբին ավերվել է։ 1990 թվականի դրությամբ դեռևս պահպանվում էին եկեղեցու ավերակները[4][5]։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ական թվականներին կատարված պեղումների արդյունքում գյուղի տարածքից հայտնաբերվել են բրոնզեդարյան մի շարք հնագիտական իրեր։ Հատկանշական է քարե դիմաքանդակը, որն ունի կլոր ձև և որի վրա պարզորոշ տեսանելի է մարդու կերպարանքը[4]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, անտառաբուծությամբ, անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://archive.is/9GAmL
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը։
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 520 — 992 էջ։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169-170 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  5. Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք Արխիվացված 2021-11-15 Wayback Machine, Երևան, 2012 թվական։