Աղտավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղտավ/Աշաղի Ղշլաղ
ադրբ.՝ Aşağı Qışlaq
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ԲԾՄ1497 մետր
Բնակչություն916 մարդ (2009)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Աղտավ (Ադրբեջան)##
Աղտավ (Ադրբեջան)

Աղտավ[1] (այժմ կոչվում է՝ Աշաղի Ղշլաղ ադրբ.՝ Aşağı Qışlaq), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Տեղակայված է Նախիջևան գետի վերին հոսանքում՝ Բջնակ գյուղից 7-8 կմ ներքև[2]։ Շահբուզ շրջկենտրոնից մոտ 20 կմ հյուսիս, Նախիջևան—Սիսիան խճուղու ձախ կողմում, լեժնային այգեվետ ձորահովտում[3];

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահապոնքի հին հայկական բնակավայրերից է։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի՝ 13-րդ դարում Աղտավը Տաթևի վանքին վճարել է 8 միավոր հարկ[2]։

Բնակիչներ զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ[3]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հին շինությունները, գերեզմանատունն ու եկեղեցին 1910-ական թվականներին ավերակների են վերածվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 168-169 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 569 — 992 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղտավ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։