Աղու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղու/Մահմուդոբա
Mahmudoba
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
Բնակչություն797 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ 7118
Աղու (Ադրբեջան)##
Աղու (Ադրբեջան)

Աղու[1] (այժմ կոչվում է՝ Մահմուդոբա ադրբ.՝ Mahmudoba), գյուղ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Գյուղը տեղակայված է Նորս վտակի ափին, Նորս գյուղից 4 կմ ներքև[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի՝ 13-րդ դարում Աղուն Տաթևի վանքին վճարել է 12 միավոր հարկ[2]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղ մտնող ճանապարհին է գտնվում «Չեչի քար» սրբավայրը։ Նորս վտակի ձախ ափին է գտնվում հին գյուղի գերեզմանատունը, որն ունի տասնյակ տապանաքարեր[2]։

Գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի գերեզմանատան շրջակայքից 1970-ական թվականներին հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի վերջերի հնագիտական իրեր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 168 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]