Էստելլա Կանցիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստելլա Կանցիանի
Ծնվել էհունվարի 12, 1887(1887-01-12)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 23, 1964(1964-08-23) (77 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող և բանահավաք
ԱնդամակցությունԲրիտանացի նկարիչների արքայական համայնք, Arts and Crafts Exhibition Society?, Society of Painters in Tempera?, Royal Society for the Protection of Birds? և Society for the Prevention of Cruelty to Animals?
ՀայրEnrico Francesco Canziani?
ՄայրԼուիզա Սթարր
 Estella Canziani Վիքիպահեստում

Էստելլա Կանցիանի (անգլ.՝ Estella Canziani, հունվարի 12, 1887(1887-01-12)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 23, 1964(1964-08-23)), բրիտանացի դիմանկարիչ և բնանկարիչ, ինտերիերի դիզայներ, ճանապարհորդային նոթերի գրող և բանագետ[2]։

Կյանք և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստելլա Կանցիանիի գրքապիտակը

Ծնվել է Լոնդոնում, նկարիչ Լուիզա Սթարրի և իտալացի համայնքային ճարտարապետ Էնրիկո Կանցիանիի դուստրն էր։ Նա ամբողջ կյանքն անցկացրել է Քենսինգթոնյան պալատի հողերում գտնվող իր ընտանեկան տանը։

Նկարչություն է պարապել` նախ սովորելով «Կոպերնիկուս»-ում, Քենսինգթոնյան դպրոցում, որը ղեկավարում էին Սըր Արթուր Քոուփը և Էրսկին Նիկոլը, հետո` Թագավորական Ակադեմիայի դպրոցներում։ Նա ցուցադրվել է Թագավորական Ակադեմիայում, Լիվերպուլում, Միլանում, Վենետիկում և Ֆրանսիայում։ Նրա ամենահայտնի աշխատանքը «Երազանքների սրնգահարը» ջրանկարն էր, որը ցուցադրվել է Թագավորական Ակադեմիայում, 1915 թվականին։ Կարծիք կա, որ աշխատանքի վերարտադրությունները հայտնիությամբ մրցել են Հոլման Հանտի «Աշխարհի լույսը» աշխատանքի հետ։ Նա մեծապես ճամփորդել է Եվրոպայում, հատկապես` Իտալիայում։ Նրա նկարները վավերագրում են Հյուսիսայի Իտալիայի հեռավոր գյուղերում ապրող բնիկների հագուստը և կենսակերպը։

Նա նաև աշխատել է որպես գրքերի պատկերազարդող։ Հրատարակել է երեք ճամփորդական գիրք. «Սավոյայի տարազներ, ավանդույթներ և երգեր», «Պիեմոնտ» և «Ապենենյան լեռների և Ապրուցոյի հողերի միջով»։ Այս աշխատանքների շնորհիվ դարձել է Թագավորական աշխարհագրական միության անդամ։ Նա մի շարք հոդվածներ է հրապարակել Բանասիրական Միություն ամսագրում։ Նաև հրատարակել է «Գրին Փելեյս 3-ի մասին» ինքնակենսագրական գիրքը։

Նրա հավաքածուի մեծ մասը պահվում է Բիրմինգհամի թանգարանում և արվեստի պատկերասրահում։ Կանցիանին քվակեր էր և եղել է Թագավորական Բրիտանացի նկարիչների միության, Արվեստների և Արհեստների ցուցադրման միության, Տեմպերայում նկարիչների միության, Թագավորական միության թռչուններին փրկելու համար, Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման միության և Բանասիրական միության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. Grant M. Waters (1975). Dictionary of British Artists Working 1900-1950. Eastbourne Fine Art.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստելլա Կանցիանի» հոդվածին։