Էռեբրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էռեբրու
շվեդ.՝ Örebro
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Հիմնադրված է1200 թ.
Մակերես5502±0,5 հեկտար
ԲԾՄ34±1 մետր
Բնակչություն126 009 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ019
Փոստային դասիչ701 XX–703 XX
Պաշտոնական կայքorebro.se
Էռեբրու (Շվեդիա)##
Էռեբրու (Շվեդիա)

Էռեբրու (շվեդ.՝ Örebro Լսել [œrəˈbruː]․ |əːr|ə|ˈ|b|r|uː UR-ə-BROO[2],․ Swedish: [œrɛˈbruː] ( )), քաղաք Շվեդիայում՝ պատմական Ներկե մարզում։ Նույնանուն լենի/շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներկե դաշտավայրում՝ Ելմարեն լճի արևմտյան ծայրակետի մերձակայքում, Սվարտեն գետի ափին։ Զբաղեցնում է 1․380,11 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի տվյալներով եղել է 126 604[4][5]․ այդ ցուցանիշով Շվեդիայի բնակավայրերի ցանկում զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Հիմնադրվել է 1200 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1404 թվականին։

Երկրի տրանսպորտային և առևտրային խոշոր կենտրոններից է․ ունի օդանավակայան, երկաթուղային կայարան, մի շարք խոշոր հանրախանութներ։ Այստեղ է գտնվում Միջին Շվեդիայի ամենամեծ համալսարանը՝ առընթեր գործող ընդարձակ հիվանդանոցով։ Քաղաքը ճանաչված է նաև միջնադարյան ամրոցով ու Գուստավսվիկ ջրաշխարհով, որ ամենաընդարձակն է Սկանդինավյան երկրներում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի վրա տարածվել է Սվարտեն գետի կամրջի անվանումը և նշանակում է գլաքարե կամուրջ (Öre- - գլաքար, bro - կամուրջ)[6]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման տարին տարվա վրա տարբերվում է․ օրինակ՝ 2010 թվականի դեկտեմբերը բավականին ցուրտ էր, օդի օրական միջին ջերմաստիճանը՝ -9 C, մինչդեռ 2006 թվականի դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը եղել է 4.3 C[7][8]։ Ըստ կատարված գրանցումների՝ ամենատաք ամիսը եղել է 2018 թվականի հուլիսը՝ 21.8 C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ 1987 թվականի հունվարը՝ -12.8 C միջին ջերմաստիճանով[9][10]։ Ընդ որում՝ ձմռան ամիսները հաճախ անցնում են առանց ձնածածկույթի, ինչը բացառիկ է 59-րդ զուգահեռականից հյուսիս ընկած տարածքի համար։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին՝ 36 C[11], որը չափազանց բարձր է հյուսիսային լայնության համար։ 21-րդ դարում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին՝ 33.9 C[12]։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1966 թվականի փետրվարին՝ -30 C[13]։ Ըստ Շվեդիայի օդերևութաբանական և ջրագրական ինստիտուտի վիճակագրական տվյալների՝ 2010-ական թվականներին գրանցվել են մի քանի ամիսների՝ մարտի, մայիսի, հուլիսի, հոկտեմբերի ռեկորդային բարձր և դեկտեմբերի ռեկորդային ցածր ջերմաստիճաններ[14]։ Խոնավությունը բարձր է տարվա մեծ մասի ընթացքում, համեմատաբար ցածր՝ ամռան ամիսներին։ Չնայած դրան՝ ամառն ամենատեղումնառատն է[15], որը հետևանք է մայրցամաքային տաք ու սառը հոսանքների բախումների։ 2010 թվականին ձմեռային արևադարձի ընթացքում արձանագրվել է 13.1 C միջին ջերմաստիճան, որը չափազանց բարձր է ներցամաքային տարածքների համար արևի ցածր դիրքի շրջանում[16]։

Էռեբրուի օդանավակայան (2002–2021 averages; precipitation in the ward of Almby; extremes since 1901)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10.2
(50.4)
15.4
(59.7)
18.8
(65.8)
26.9
(80.4)
29.0
(84.2)
34.0
(93.2)
35.9
(96.6)
36.0
(96.8)
26.8
(80.2)
20.2
(68.4)
18.1
(64.6)
13.1
(55.6)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 0.7
(33.3)
1.4
(34.5)
5.8
(42.4)
12.2
(54)
17.4
(63.3)
21.4
(70.5)
23.5
(74.3)
22.0
(71.6)
17.4
(63.3)
10.7
(51.3)
5.6
(42.1)
2.5
(36.5)
11.72
(53.09)
Միջին օրական °C (°F) −2.2
(28)
−1.8
(28.8)
1.6
(34.9)
6.6
(43.9)
11.6
(52.9)
15.7
(60.3)
17.9
(64.2)
16.6
(61.9)
12.6
(54.7)
7.0
(44.6)
2.9
(37.2)
−0.2
(31.6)
7.36
(45.25)
Միջին ցածր °C (°F) −5.0
(23)
−4.9
(23.2)
−2.7
(27.1)
1.0
(33.8)
5.7
(42.3)
9.9
(49.8)
12.3
(54.1)
11.2
(52.2)
7.7
(45.9)
3.3
(37.9)
0.2
(32.4)
−2.9
(26.8)
2.98
(37.37)
Ռեկորդային ցածր °C (°F) −29.6
(−21.3)
−30.0
(−22)
−28.0
(−18.4)
−14.5
(5.9)
−5.6
(21.9)
−1.2
(29.8)
2.5
(36.5)
0.0
(32)
−5.7
(21.7)
−12.8
(9)
−19.5
(−3.1)
−26.6
(−15.9)
−30
(−22)
Տեղումներ մմ (դյույմ) 50.8
(2)
36.8
(1.449)
33.6
(1.323)
33.0
(1.299)
66.0
(2.598)
60.2
(2.37)
79.5
(3.13)
82.1
(3.232)
56.1
(2.209)
67.7
(2.665)
59.2
(2.331)
52.9
(2.083)
677.9
(26.689)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 11.1 8.6 7.7 7.0 10.2 10.4 11.6 11.7 9.1 10.7 12.7 11.8 122.6
Աղբյուր #1: SMHI Open Data[17]
Աղբյուր #2: SMHI average data 2002–2021[18]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության շարժը Էռեբրուի շրջանում 1970–2020 թթ․
Տարին Բնակչությունը
1970
275 490
1975
273 923
1980
274 356
1985
270 211
1990
272 513
1995
276 417
2000
273 615
2005
274 121
2010
280 230
2015
291 012
2020
305 643

Աղբյուրը՝ SCB - Folkmängd efter region och år.

Բնակչության շարժը Էռեբրուի համայնքում 1970–2020 թթ․
Տարին Բնակչությունը
1970
117 696
1975
117 837
1980
116 969
1985
118 043
1990
120 944
1995
119 635
2000
124 207
2005
127 733
2010
135 460
2015
144 200
2020
156 381

Աղբյուրը՝ SCB - Folkmängd efter region och år.

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվամպեն (Սունկ) ջրաբաշխիչ աշտարակը, որի վերին հատվածում ռեստորան է գործում։ Աշտարակի նմանակը 1971 թվականին կառուցվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Էռեբրուի հին քաղաքամասում՝ Wadköping-ում, որ ձգվում է Սվարտեն (Սև հոսք) գետի ափերի երկայնքով, պահպանվել են 18-րդ և 19-րդ դարերի փայտաշեն կառույցներ, որոնցից մի քանիսում գործում են թանգարաններ, պատկերասրահներ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գործում է Շվեդական կամերային նվագախումբը։
  • Էռեբրուում են ծնունդ առել փանք ու ռոք մի շարք երաժշտախմբեր՝ Millencolin-ը, Smash Into Pieces-ը, Truckfighters-ը, Blues Pills-ը, Witchcraft-ը, Troubled Horse-ը․․․ ԱԲԲԱ համբավավոր երաժշտախմբի հարվածային գործիքնր նվագող Օլա Բրունկերտը, Graveyard-ի հիմնական երգիչ Յոակիմ Նիլսոնը ծնունդով էռեբրուցի են։
  • Լայն ժողավրդականություն վայելող և ազդեցիկ Nasum երաժշտախումբը նույնպես կազմավորվել է Էռեբրուում։
  • Քաղաքում գործում են տեղական հեռուստատեսային և ռադիոկայաններ։

Էռեբրուում Բաց արվեստ խորագրով 2008, 2009, 2011 և 2013 թվականներին կազմակերպվել են գեղարվեստական ցուցահանդեսներ։ 2013 թվականին ցուցադրվել են շվեդ և արտասահմանյան 90 արվեստագետների աշխատանքներ[19]։ 2015 թվականի ամռանը կայացել է Բաց արվեստի հինգերորդ ցուցահանդեսը[20]։

Էռեբրուի համալսարանը Շվեդիայի ամենաերիտասարդ բարձրագույն ուսումնական հաստատություններից է, բացվել է 1999 թվականին, högskola-ի՝ համալսարանական քոլեջի հիմքի վրա։ Ներկայումս ունի շուրջ 16․000 ուսանող, 1․100 աշխատող։ Իր վարկանիշով տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույն բուհերի ցանկում՝ 351–400 միջակայքում[21], իսկ աշխարհի լավագույն երիտասարդ բուհերի հարյուրյակում 2018 թվականին գրավել է 62-րդ տեղը[22]։

Գուստավսվիկ ջրաշխարհը, որ ամենաընդարձակն է հյուսիսային երկրներում, ընկած է քաղաքի կենտրոնից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, տարեկան ունենում է 700․000-ից ավելի այցելու, զբոսաշրջային և ժամանցային ամենասիրված վայրերից է Շվեդիայում․ ժողովրդականության տեսակետից զիջում է միայն Լիզեբերգին, Գրյոնա Լունդին և Սկանսենին։ Ամռանը բազմաթիվ այցելուներ է ունենում նաև Կառլսլունդ դաստակերտը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռեբրուի քույր քաղաքներն են[23]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  2. "Örebro" (US) and «Örebro». Oxford Dictionaries UK English Dictionary. Oxford University Press.(չաշխատող հղում — պատմություն)
  3. «Localities 2010, area, population and density in localities 2005 and 2010 and change in area and population». Statistics Sweden. 2012 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.
  4. «Folkmängd och landareal i tätorter, per tätort. Vart femte år 1960 - 2019». Statistikdatabasen.
  5. «Population in localities increased ba Centralbyrån» (անգլերեն). {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  6. Wahlberg, Mats, ed. (2003). Svenskt ortnamnslexikon (PDF) (շվեդերեն) (1st ed.). Uppsala: Swedish Institute for Dialectology, Onomastics and Folklore Research. էջեր 388–389. ISBN 91-7229-020-X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «December – air temperature and wind (2010)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  8. «December – air temperature and clouds (2006)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  9. «July – air temperature and wind (July 2018 – all-time record section)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  10. «January – air temperature and wind (2022 – all-time record section)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  11. «August 2014 – Air Temperature and Wind» (PDF). Swedish Meteorological and Hydrological Institute (SMHI). Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  12. «August 2018 – Air Temperature and Wind» (PDF). Swedish Meteorological and Hydrological Institute (SMHI). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  13. «February 2014 – Air Temperature and Wind» (PDF). Swedish Meteorological and Hydrological Institute (SMHI). Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  14. «December 2010 -Air Temperature and Wind» (PDF). SMHI. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  15. «Average Precipitation for Stations (Swedish)». SM15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  16. «13,1 – nytt värmerekord för Örebro» (շվեդերեն). Nerikes Allehanda. 2015 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  17. «Meteorological observations». Swedish Meteorological and Hydrological Institute. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  18. «Annual and Monthly Statistics». Swedish Meteorological and Hydrological Institute. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  19. «OpenART 2015: Artists». openart.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  20. johan. «OpenART 2015: About». openart.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  21. "Rankings: Örebro University". Times Higher Education. Retrieved 20 July 2018.
  22. ”Young University Rankings 2018”. Times Higher Education. Retrieved 20 July 2018.
  23. «Vänorter» [Sister cities]. Örebro kommun (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռեբրու» հոդվածին։