Էմիլ Բուխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Բուխար
Emil Buchar
Ծնվել էօգոստոսի 4, 1901(1901-08-04)[1][2][3][…]
Lázně Bělohrad
Մահացել էսեպտեմբերի 20, 1979(1979-09-20)[1][2][4] (78 տարեկան)
Բրշիբրամ[4]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունաստղագետ, գեոդեզիստ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Ալժիրի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերFaculty of Science, Charles University?[3] և Examination Board for Teachers at Secondary Schools of Charles University?[3]

Էմիլ Բուխար (չեխ․՝ Emil Buchar, օգոստոսի 4, 1901(1901-08-04)[1][2][3][…], Lázně Bělohrad - սեպտեմբերի 20, 1979(1979-09-20)[1][2][4], Բրշիբրամ[4]), չեխ աստղագետ, աշխատել է Ալժիրի աստղադիտարանում։

1915 թ.-ից 1921 թվականները սովորել է իր հայրենի քաղաքի միջնակարգ դպրոցում։ 1921 թ.-ից 1926 թվականները ուսումնասիրել է աստղագիտություն Կարլի համալսարանի բնական գիտությունների բաժնում, որտեղ և 1927 թվականին ստացել է իր դոկտորական կոչումը։ Որոշ ժամանակ աշխատել է Ալժիրում, Ալժիրի աստղադիտարանում, որտեղ 1925 թվականի նոյեմբերի 17-ին հայտնաբերել է (1055) Տինկա աստերոիդը[5]։ Այս աստերոիդը նա անվանել է իր մոր պատվին։

Մինչև ուսման ավարտը Բուխարը աշխատել է Կառլովի համալսարանի Աստղագիտական ինստիտուտում որպես օգնական։ Դրանից հետո ընդունվել է «Զինվորական աշխարհագրական ինստիտուտ», որտեղ մասնագիտացվում է գեոդեզիայի ոլորտում։

1946 թվականին նշանակում է ստանում աստղագիտության և գեոդեզիայի պրոֆեսորի պաշտոնում Պրահայի «Տեխնիկական համալսարանում», իսկ 1952 թվականին ընտրվում է Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և ստանում է մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում։

Պրոֆեսոր Բուխարը իր գիտական աշխատանքի սկզբնական փուլում հիմնականում զբաղվել է կրկնակի աստղերի և աստերոիդների ուսումնասիրություններով։ Հետագայում զբաղվել է նաև գիսաստղերի հետազոտություններով, և հայտնաբերում է նոր գիսաստղ։ Պատերազմից հետո նա ստեղծում է աշխարհագրական կոորդինատների հաշվարկի նոր մեթոդ, որը թույլ է տալիս բարձր ճշտությամբ որոշել Երկրի պտույտի փոփոխություններտը։ Այս մեթոդը օգտագործվել է Երկրի առաջին արբանյակների արձակնման ժամանակ, ինչպես նաև Լուսին, Վեներա և Մերկուրի ուղարկվող սարքերի ուղեծրերի հաշվարկի ժամանակ։

Բացի իր գիտական գործունեությունից նա նաև ակտիվորեն զբաղվել է դասավանդմամբ և կազմակերպչական աշխատանքով «Չեխոսլովակիայի տեխնիկական համալսարանում», նա մասնակցել է աստղագիտության և գեոդեզիայի մասին բազմաթիվ ուսուցողական գրականության և դասագրքերի հրատարակմանը։

Բուխարը ներկայացրել է Չեխոսլովակիան բազմաթիվ միջազգային գիտական կազմակերպություններում, այդ թվում եղել է Միջազգային աստղագիտական միության անդամ և մասնակցել է նրա մի քանի կոմիտեների աշխատանքին։

Էմիլ Բուխարը մահացել է 1979 թվականի սեպտեմբերին Պրշիբրամ քաղաքում ծանր հիվանդության պատճառով։ Նրա պատվին է անվանվել (3141) Բուխար աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Studenti pražských univerzit 1882–1945
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]