Ալժիրի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալժիրի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ008
Երկիր Ալժիր
ՎայրԱլժիր
Կայքcraag.dz

Ալժիրի աստղադիտարան (ֆր.՝ l'Observatoire d'Alger, աստղադիտարանի կոդը` — «008»), աստղադիտարան Ալժիրի Ալժիր քաղաքի Բուզարեհ արվարձանում։ Հիմնադրվել է 1880 թվականին։ Աֆրիկա մայրցամաքի ամենահին աստղադիտարաններից մեկն է։ Աստղադիտարանը ստացել է 8 համարը Մարդսենի ցանկում, որը օգտագործում է ՄԱՄ-ը աստղաչափական դիտարկումների դասակարգման համար:Աստղադիտարանը անվանվում է նաև Աստղագիտության, աստղաչափության և գեոֆիզիկայի հետազոտությունների կենտրոն (ֆր.՝ Centre de Recherche en Astronomie Astrophysique et Géophysique, (CRAAG)):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային միջերկրածովյան տարածքում Ֆրանսիական աստղադիտարանի ստեղծման գաղափարը առաջին անգամ առաջ է քաշվել Ուրբեն Լե Վերյեի կողմից 1856 թվականին, սակայն աստղադիտարանի հիմնադիրն է համարվում Շարլ Տրեպյեն։ 1880 թվականին աստղադիտարանը սկսեց աշխատել, այնտեղ աշխատում էին Տրեպյեն և իր օգնականը։ Այստեղ է աշխատել նաև ֆրանսիացի մեկ այլ աստղագետ՝ Լուի Բոյերը։

1891-ից 1911 թվականները ընկած ժամանակահատվածում, «Երկնքի քարտեզ» (ֆր.՝ Carte du Ciel) աստղաֆիզիկական կատալոգի ստեղծման ծրագրի շրջանակներում աստղադիտարանում կատարվել են 1260 լուսանկարումներ թիթեղների վրա։ Իսկ 1892-ից 1940 թվականները հայտնաբերվել է 12 աստերոիդ։

Ստղադիտարանի գտնվելու վայրի պատվին է անվանվել (859) Բուզարեհ աստերոիդը, որը հայտնաբերվել էր այստեղ, 1916 թվականի հոկտեմբերի 2-ին ֆրանսիացի աստղագետ Ֆրեդերիկ Սիի կողմից[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրի աստղադիտարանը կազմված է երեք գիտական բաժիններից՝

Աստղագիտարանում աշխատում են 260 աշխատակից, ներառյալ մի քանի կայաններ, և Տամանրասետ քաղաքում գտնվող հետազոտական կայանը։

Աստղադիտարանի գլխավոր աստղադիտակը ունի 81 սմ տրամագիծ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IAU. «859 Բուզարեհ աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]