Էմիլի Պրեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Պրեյեր
Ծնվել էհունիսի 6, 1849(1849-06-06)[1][2]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3]
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1930(1930-09-23)[4][1] (81 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչJohann Wilhelm Preyer?[5]
 Emilie Preyer Վիքիպահեստում

Էմիլի (Էմիլիա) Պրեյեր (գերմ.՝ Emilie Preyer, հունիսի 6, 1849(1849-06-06)[1][2], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] - սեպտեմբերի 23, 1930(1930-09-23)[4][1], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3]), գերմանացի նկարչուհի, նատյուրմորտի վարպետ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Պրեյերը ծնվել է Դյուսելդորֆում[7], գեղարվեստական հնագույն ավանդույթ ունեցող ընտանիքում։ Նկարչության առաջին դասերը ստացել է հորից` նկարիչ Յոհան Վիլհելմ Պրայերից (1803-1889), ով դասավանդել է Դյուսելդորֆի արվեստի թագավորական ակադեմիայում և Գերմանիայում համարվել է 19-րդ դարի նատյուրմորտի առաջատար վարպետ։ Հորեղբայրը և հորաքույրը՝ Գուստավ Պրեյերը և Լուիզ Պրեյերը, նույնպես գեղանկարիչներ են եղել։ Էմիլին իր առաջին նատյուրմորտը նկարել է 1867 թվականին։ Էմիլին աշխատել է նույն մանրակրկիտ տեխնիկայով, ինչ հայրը։ Քանի որ այդ ժամանակ կանայք իրավունք չեն ունեցել բարձրագույն կրթություն ստանալու, նա ոչ պաշտոնապես հաճախում էր Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց։ Առաջին անգամ ցուցադրվել է 18 տարեկան հասակում և միջազգային ճանաչման է հասել 21 տարեկանում։

Գեղանկարչական տեխնիկան կատարելագործելու նպատակով Էմիլի Պրայերը շրջագայել է Եվրոպայում, այցելել Դրեզդենի, Անտվերպենի և Հոլանդիայի տարբեր քաղաքների թանգարաններ։

Մասնակցել է Բեռլինում, Դրեզդենում և Դյուսելդորֆում կազմակերպված գեղարվեստի ցուցահանդեսներին։

Էմիլի Պրեյերը մահացել է 1930 թվականի սեպտեմբերի 23-ին, Դյուսելդորֆում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Պրեյերը հիմնականում նկարել է մրգային նատյուրմորտներ։ Աշխատանքի սկզբնական շրջանում ստեղծել է նաև մի շարք ծաղկային նատյուրմորտներ[8]։ Հայտնի է յուղաներկ կտավներով, որտեղ պատկերել է մրգերի, խաղողի վազերի շարքեր։ Ստեղծագործելու ընթացքում Էմիլի Պրայերը նկարել է շուրջ երկու հարյուր հիսուն նկար, որոնք այժմ գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում։ Էմիլի Պրայերի աշխատանքները գտնվում են նաև անգլիական և ամերիկյան մասնավոր հավաքածուներում։

Հայտնի է եղել մասնավորապես ամերիկացի և գերմանացի հավաքորդների շրջանում, որոնք բարձր են գնահատել նրա Բիդերմայեր ոճը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Preyer, Emilie. In: Friedrich von Boetticher: Malerwerke des 19. Jahrhunderts. Beitrag zur Kunstgeschichte. Band 2/1, Bogen 1–32: Mayer, Ludwig–Rybkowski. Fr. v. Boetticher’s Verlag, Dresden 1898, S. 324–325 (archive.org).
  • Hans Paffrath (Hrsg.): Lexikon der Düsseldorfer Malerschule 1819–1918. Band 3: Nabert–Zwecker. Herausgegeben vom Kunstmuseum Düsseldorf im Ehrenhof und von der Galerie Paffrath. Bruckmann, München 1998, ISBN 3-7654-3011-0.
  • Siegfried Weiß, Hans Paffrath (Hrsg.): Preyer: Johann Wilhelm 1803–1889 und Emilie 1849–1930 : mit den Werkverzeichnissen der Gemälde von Johann Wilhelm und Emilie Preyer. Wienand Verlag, Köln 2009, ISBN 978-3-86832-003-9.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #139784055 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Emilie Preyer (նիդերլ.)
  5. Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker-Vollmer (գերմ.) / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer, F. C. WillisE. A. Seemann.
  6. «Emilie Preyer». AskArt. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «Preyer, Emilie». Benezit Dictionary of Artists (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Artists & Designers - Emilie Preyer (German, 1849–1930)». DMA Collection Online (անգլերեն). Dallas Museum of Art. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Պրեյեր» հոդվածին։