Էմիբեթ Մաքնալթին ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 7-ին Իռլանդիայում։ Նա իռլանդացի հոր և կանադացի մոր միակ երեխան է։ Էմիբեթը մեծացել է Լետերկեննիից ոչ հեռու գյուղական վայրում՝ Դոնեգոլում, և ստացել տնային կրթություն։ Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ երբեք չի եղել դպրոցում. «Դա հիանալի է,-ասաց նա տնային ուսուցման մասին,-ինձ իսկապես դուր եկավ, և ես չեմ կարծում, որ ինչ-որ բան բաց եմ թողել»։ Այժմ նա սովորում է ինտերնետում։ Նա դա նկարագրեց որպես «ինքնակարգապահության մի տեսակ»։