Էմանուիլ Քսանթոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուիլ Քսանթոս
հուն․՝ Εμμανουήλ Ξάνθος
Դիմանկար
Ծնվել է1772[1]
ԾննդավայրՊատմոս, Դոդեկանես, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էնոյեմբերի 28, 1852(1852-11-28)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունվաճառական
ԱմուսինSevasti Xanthou?
Զբաղեցրած պաշտոններՖիլիկի Էթերիայի անդամ
ԱնդամությունՖիլիկի Էթերիա
 Emmanuel Xanthos Վիքիպահեստում
Քսանթոսի գերեզմանը Աթենքի առաջին գերեզմանատանը ։

Էմանուիլ Քսանթոս ( հուն․՝ Εμμανουήλ Ξάνθος. 1772[1], Պատմոս, Դոդեկանես, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - նոյեմբերի 28, 1852(1852-11-28), Աթենք, Հունաստան), հույն վաճառական, ով մասնակցել է Filiki Eteria («Բարեկամների ընկերություն») անվանումն ստացած հունական ընդհատակյա կազմակերպության հիմնադրմանը՝ օսմանյան լծից ազատագրվելու նպատակով[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանթոսը ծնվել է օսմանյան տիրապետության տակ ընկած Հունաստանում՝ Էգեյան ծովի Պատմոս կղզում։ Պատանի հասակում գաղթել է Իտալիա, ընդունվել Լեֆկադայի մասոնական օթյակը («Սուրբ Մավրայի ազատ շինարարների ընկերություն»)[4][5],ապա տեղափոխվել է Ռուսաստան ու հաստատվել Օդեսա քաղաքում։ Այդտեղ գտնվելու ընթացքում ծանոթացել է Նիկոլաոս Սկուֆասի և Աթանասիոս Ցակալովի հետ, ու երեքով հղացել են Հունաստանի անկախության համար հող նախապատրաստելու նպատակով գաղտնի կազմակերպություն հիմնելու գաղափարը և միասին 1814 թվականին Օդեսայում հիմնել են «Filiki Eteria»-ն[6] 1818 թվականին երեք գործընկերները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս ՝ իրենց նախաձեռնած գործն առաջ մղելու համար։ Այնտեղ հուլիսին Սկուֆասը հիվանդացել է ու մահացել՝ թողնելով Քսանթոսին որպես կազմակերպության երկու ղեկավարներից մեկը։ Քսանթոսը ոչ միայն իր վաստակած գումարներն է ներդրել, այլև հաճախ իր կյանքն է վտանգի ենթարկել, մինչև վերջ նվիրվել է Հունաստանի Անկախության պատերազմին, որն սկսվել է 1821 թվականին։ Նա և իր հիմնադրած գաղտնի ընկերությունը ամեն ինչ արել են թուրք զավթիչների դեմ զինված ապստամբությունը նախապատրաստելու և հաղթական ավարտի հասցնելու համար[7][8][9]։

Նա կազմակերպել է Ալեքսանդր Իփսիլանտիսի փախուստը Ավստրիայի Մուգաչի բանտից և նրան է հանձնել Ֆիլիկի Էթերիայի ղեկավարումը (Իփսիլանտիսը ռուսական բանակի գեներալ էր, նախքան գերի ընկնելն ու բանտարկվելը եղել էր ցարի համհարզը)։ Մահից առաջ Քսանթոսը գրել է իր «Հուշերը» ( Απομνημονεύματα ), որը լույս է տեսել 1854 թվականին և պատմական տեղեկատվության կարևոր աղբյուր է Հունաստանի Անկախության պատերազմի մասին։

Քսանթոսը մահացել է Աթենքում, թաղվել այդ քաղաքի առաջին գերեզմանատանը։ Նա ամուսնացած էր Սևաստի Կրուստալայի հետ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Xanthos, Em., Memoirs for the Friendly Society (facsimile reprint of 1834 ed), Vergina (Athens, 1996) / Քսանթոս, Էմ., Հուշեր բարեկամական ընկերության մասին (ֆաքսիմիլային վերահրատարակություն 1834 թ. հրատ.), Վերգինա (Աթենք, 1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #120056542 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ioannis Michaletos (2006 թ․ սեպտեմբերի 28). «Freemasonry in Greece: Secret History Revealed». Balkanalysis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  3. Alison, Phillips W. (1897). The war of Greek independence, 1821 to 1833. London : Smith, Elder. էջեր 20, 21. (retrieved from University of California Library)
  4. Арш Г. Л. «Этеристское движение в России», М., 1970, с. 220
  5. Ioannis Michaletos (2006 թ․ սեպտեմբերի 28). «Freemasonry in Greece: Secret History Revealed». Balkanalysis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.Ioannis Michaletos (28 September 2006). "Freemasonry in Greece: Secret History Revealed". Balkanalysis.com. Archived from the original on 24 June 2012. Retrieved 31 August 2017.
  6. Alison, Phillips W. (1897). The war of Greek independence, 1821 to 1833. London : Smith, Elder. էջեր 20, 21.Alison, Phillips W. (1897). The war of Greek independence, 1821 to 1833. London : Smith, Elder. pp. 20, 21. (retrieved from University of California Library)
  7. Арш Г. Л. «Этеристское движение в России», М., 1970, с. 226
  8. Ioannis Michaletos (2006 թ․ սեպտեմբերի 28). «Freemasonry in Greece: Secret History Revealed». Balkanalysis.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիս-ին.
  9. Alison, Phillips W. (1897). The war of Greek independence, 1821 to 1833. London: Smith, Elder. էջեր 20, 21. (retrieved from University of California Library)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ιστορία του Ελληνικού Έθνους, Εκδοτική Αθηνών Α.Ε., 1975, τόμοι ΙΑ΄ και ΙΒ΄
  • Εγκυκλοπαίδεια Πάπυρος Λαρούς, Εκδοτικός οργανισμός Πάπυρος, 1994—1996, τόμος 59
  • Ξάνθος Ε., Απομνημονεύματα για τη Φιλική Εταιρεία, (φωτομηχανική ανατ. της εκδ. του 1834), Βεργίνα, (Αθήνα 1996).
  • Н. І. Бацак. Ксантос Емануїл Արխիվացված 2016-08-19 Wayback Machine //

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Media related to Emmanuel Xanthos at Wikimedia Commons
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուիլ Քսանթոս» հոդվածին։