Էմանուիլ Զիմվրակակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուիլ Զիմվրակակիս
հուն․՝ Εμμανουήλ Ζυμβρακάκης
1861 - 1928
ԾննդավայրՆաֆպլիոն
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
ԶորատեսակՀունաստանի ցամաքային զորքեր
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ

Էմանուիլ Զիմվրակակիս (հուն․՝ Εμμανουήλ Ζυμβρακάκης, 1861, Նաֆպլիոն - 1928, Աթենք, Հունաստան), հույն պետական և ռազմական գործիչ, գեներալ։

Հունական բանակի հրամանատար Առաջին համաշխարհային պատերազմում։ Վերջինիս գլխավորած բանակը 1918 թվականի մայիսին Սկրա դի Լեգենի ճակատամարտում ջախջախում է բուլղարական կայազորայիններին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուիլը սերում էր Հունաստանի Կրետե կղզուց։ Նրա հայրը՝ Խարալամբոս Զիմվրակակիսը, եղել է հայտնի զինվորական և քաղաքական գործիչ[1]։

Էմանուիլ Զիմվրակակիսը ծնվել է 1861 թվականին Նաֆպլիոնում։ Սովորել է տեղի սպայական դպրոցում, որն էլ ավարտել է հրետանու լեյտենանտի կոչումով։ Շուտով Էմանուիլը մեկնում է Ֆրանսիայի Օռլեան քաղաք՝ իր ռազմական կրթությունը շարունակելու նպատակով։

1897 թվականին մասնակցել է Կրետեի ապստամբությանը և եղել է ուսանողական փաղանգի շարքերում։ 1909 թվականին մասնակցել է հերթական ռազմական շարժմանը։ Եղել է Էլեֆթերիոս Վենիզելոսի կողմնակիցը։

Շուտով Էմանուիլ Զիմվրակակիսը դառնում է Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ի համհարզը և Սալոնիկ քաղաքի դիվիզիայի հրամանատարը։

Լինելով Էլեֆթերիոս Վենիզելոսի մեծ բարեկամը՝ 1917-1920 թվականներին նա մասնակցել է վերջինիս նախաձեռնած բոլոր վայրիվերումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նշանակվել է հունական հետևակային դիվիզիայի հրամանատար։

Կռվել է Սալոնիկի ռազմաճակատում։ Առավել աչքի է ընել, որպես 1916 թվականի մայիսին բուլղարական ուժերին ջախջախած հունական բանակի հրամանատարը Սկրա դի Լեգենի դաշտում։

Մահացել է 1928 թվականին Աթենքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուիլ Զիմվրակակիս» հոդվածին։