Էլվիրա Բարյակինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիրա Բարյակինա
Ծնվել էնոյեմբերի 9, 1975(1975-11-09) (48 տարեկան)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, իրավաբան և փաստաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԱՄՆ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՆիժնի Նովգորոդի պետական համալսարան (1997)
Ժանրերպատմավեպ
Կայքbaryakina.com

Էլվիրա Վալերևնա Բարյակինա (ռուս.՝ Эльви́ра Вале́рьевна Баря́кина, նոյեմբերի 9, 1975(1975-11-09), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԱՄՆ-ում բնակվող ռուս գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրա Բարյակինան ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 9-ին, Նիժնի Նովգորոդում։ Բնակվում է Լոս Անջելեսի Իրվայն արվարձանում։ Ավարտել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես փաստաբան և կորպորատիվ իրավաբան, զուգահեռաբար համագործակցում է հեռուստատեսության հետ և հոդվածներ գրում թերթերի և ամսագրերի համար։ Գեղարվեստական գրականության նրա առաջին աշխատանքը՝ «Ձուկը թեյնիկի մեջ», գրվել է Աննա Կապրանովայի համահեղինակությամբ և մաս-մաս տպագրվել է 1998 թվականին «Сделай Сам» թերթում։ 2001 թվականին «Էքսմո» հրատարակչության կողմից լույս է ընծայվել նրանց երկու վիպակները` «Դագաղը երաժշտությամբ» և «Ականջների նուրբ ձգում»։ 2002 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում[1]։

2006 թվականին նա ռուսալեզու գրողների համար ստեղծել է կրթական ինտերնետային ռեսուրս «Գրողի տեղեկատու»։ 2006-2008 թվականներին Բարյակինան հանդես է գալիս որպես անկախ գրական գործակալ, որը մասնագիտանում է օտարերկրյա ստեղծագործությունները ռուսերեն թարգմանելու իրավունքներում։ 2010 թվականին «Ripol-Classic» հրատարակչությունը հրատարակել է «Սպիտակ Շանհայ» վեպը, որը պատմում է Չինաստանում սպիտակ գվարդիայի արտագաղթի մասին։ 2011 թվականի հոկտեմբերին լույս է տեսել նրա «Արգենտինացին» վեպի նախաբանը, որտեղ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը դիտարկվում է տարբեր տեսանկյուններից, սպիտակներ, կարմիրներ, հասարակ մարդիկ, արտագաղթողներ, չինացի վարձկաններ, բրիտանացի կամավորներ և այլն։ «Խորհրդային իշխանը» շարքի երրորդ վեպն է, որտեղ պատմվում է ՆԷՊ-ի տարիներին Մոսկվայում օտարերկրյա լրագրողների մասին, լույս է տեսել 2016 թվականին «Էքսմո» հրատարակչության կողմից։ 2013 թվականի սկզբին Glagoslav հրատարակչությունը (Մեծ Բրիտանիա) տպագրել է «Սպիտակ Շանհայ» վեպի թարգմանությունը։ 2017 թվականին Prószyński i S-ka (Լեհաստան) հրատարակչությունը լույս է ընծայել «Ամպրոպային դարաշրջան» շարքի եռահատոր ժողովածուն, որտեղ ընդգրկված էին «Արգենտինացին», «Սպիտակ Շանհայ» և «Խորհրդային իշխան» վեպերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]