Էլի Քենդրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլի Քենդրիկ
Ծնվել էհունիսի 6, 1990(1990-06-06)[1] (33 տարեկան) կամ հունիսի 8, 1990(1990-06-08) (33 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲենենդենի դպրոց, Քեմբրիջի համալսարան և Dulwich Preparatory School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Էլեանոր Լյուսի Վ․ «Էլի» Քենդրիկ (անգլ.՝ Eleanor Lucy V. "Ellie" Kendrick, հունիսի 6, 1990(1990-06-06)[1] կամ հունիսի 8, 1990(1990-06-08), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, որը հայտնի է BBC-ի «Աննա Ֆրանկի օրագիրը» մինի սերիալում (2009 թվական) խաղացած Աննա Ֆրանկի, «Վեր ու վար աստիճաններով» սերիալի (2010 թվական) առաջին սերիայի Իվի Մորիսի և HBO ալիքի «Գահերի խաղը» սերիալի Միրա Ռիդի դերերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենդրիկը ծնվել է Լոնդոնում։ Նա ընդունվել է Կենտում գտնվող Բենեդենի դպրոց և ժամանակն անցկացրել է Ազգային երիտասարդական թատրոնում[2][3]։ 2009 թվականի հոկտեմբերին անգլերեն սովորելու համար ընդունվել է Քեմբրիջի համալսարան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենդրիկը «Հարություն առած մեռելները» (2004), «Բժիշկներ» (2004), «Գլխավոր կասկածյալը» (2006), «Լյուիս» (2007) և «Զգացմունքների դաստիարակում» (սցենարիստ՝ Նիկ Հորնբի[4]), որը 2009 թվականին ցուցադրվել է Սանդենսի կինոփառատոնում[3]։

Քենդրիկը 2009 թվականին «Աննա Ֆրանկի օրագիրը» մինի սերիալում խաղացել է Աննա Ֆրանկի դերը։ Նրա խաղը գովաբանել են պաշտամունքային դերի թարմ ռեալիզմ բերելու համար[4]։

2012 թվականին նա հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի երրորդ եթերաշրջանի Միրա Ռիդի դերում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2004 Հարություն առած մեռելները Waking the Dead երիտասարդ Գրետա «The Hardest Word, Part 2» էպիզոդ
2004 Բժիշկներ Doctors Լորա «Promises, Promises» էպիզոդ
2006 Գլխավոր կասկածյալը։ Վերջին ակտ Prime Suspect: The Final Act Մելանի հեռուստաֆիլմ
2007 Լյուիս Lewis Մեգան Լին «Whom the Gods Would Destroy» էպիզոդ
2009 Աննա Ֆրանկի օրագիրը The Diary of Anne Frank Աննա Ֆրանկ «Ուղեկից» մրցանակի անվանակարգ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր
2009 Զգացմունքների դաստիարակում An Education Тина
2010 Վեր ու վար աստիճաններով Upstairs Downstairs Իվի Մորիս 3 էպիզոդ
2012-2013 Լինել մարդ Being Human Էլիսոն 2 էպիզոդ
2013-2014, 2016-2017 Գահերի խաղը Game of Thrones Միրա Ռուդ 16 էպիզոդ
2013 Վատ Misfits Հելեն 5 էպիզոդ
2018 Փառամոլության տոնավաճառ Vanity Fair Ջեյն Օսբորն

Ռադիոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ստուդիա
2011 Life and fate BBC Four
2012 Dracula BBC Four

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Former Kent pupil starring in TV drama» Արխիվացված 2020-03-22 Wayback Machine 5 January 2009, Kent Online
  3. 3,0 3,1 Kendrick on the Internet Movie Database IMDb.com
  4. 4,0 4,1 'Diary gives life to a new star' The Times 7 January 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Քենդրիկ» հոդվածին։