Էլեոնորա Նորքրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա Նորքրոս
Ծնվել էհունիսի 24, 1854(1854-06-24)
ԾննդավայրՎուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1923(1923-10-19) (69 տարեկան)
Մահվան վայրՎուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունFitchburg High School?
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ոճիմպրեսիոնիզմ
 Eleanor Norcross Վիքիպահեստում

Էլեոնորա Նորքրոս (անգլ.՝ Eleanor Norcross, իրական անունը՝ Էլլա Օգյուստա Նորքրոս, հունիսի 24, 1854(1854-06-24), Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1923(1923-10-19), Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի, հավաքորդ և մանկավարժ[1]։ Կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ ամառն անցկացնելով իր հայրենի քաղաքում։ Ֆիթչբերգի գեղարվեստի թանգարանի հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորա Նորքրոսը ծնվել է 1854 թվականի հունիսի 19-ին Մասաչուսեթսի նահանգի Ֆիթչբերգ քաղաքում` իրավաբան և քաղաքագետ Ամասա Նորքրոսի և դպրոցի աշակերտուհի Սուսան Օգյուստա Նորքրոսի ընտանիքում[2]։ 1863 թվականին նրա երեքամյա եղբայր Նելսոնը մահացել է քութեշից։ Երբ Էլեոնորան 14 տարեկան էր, նրա մայրը մահացել է թոքախտից։

Հոր հնարավորությունների շնորհիվ ստացել է արտոնյալ կրթություն, որը դժվար հասկանալի էր իր սերնդի շատ աղջիկների համար։ 16 տարեկանում ավարտել է Ֆիթչբերգի դպրոցը։ 1870-1872 թվականներին սովորել է «Wheaton Female Seminary» կանանց ճեմարանում (այժմյան Ուեթոնի քոլեջ)։ Նրա մանկության ընկերը` Ֆրենսիս Էմերսոնը (անգլ.՝ Frances Vose Emerson), հետագայում դարձել է իր հիմնադրած թանգարանի կառավարիչը։

Էլեոնորան գեղարվեստական կրթությունը ստացել է Բոստոնի արվեստի դպրոցում (անգլ.՝ Boston Massachusetts Normal Art School), որն այժմ «Massachusetts College of Art and Design» արվեստի քոլեջն է։ Բոստոնում սովորելու համար երթևեկել է գնացքով։ 1876 թվականին ստանալով համապատասխան հավաստագիրը` Ֆիթչբերգի դպրոցներում սկսել է դասավանդել նկարչություն։ Մեկ տարի անց հոր հետ տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1878 թվականին Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում` Վիլյամ Չեյզի մոտ շարունակել է սովորել արվեստ։ Չեյզի առաջարկով 1883 թվականի հունիսին տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Ալֆրեդ Սթիվենսի մոտ։ 1883 և 1884 թվականների ընթացքում այլ կանանց հետ սովորել է այդ բելգիացի վարպետի մոտ[2]։

Հոր ֆինանսական աջակցությամբ Էլեոնորան իրեն թույլ է տվել բավականին հարմարավետ ապրել ու աշխատել։ Նա իր աշխատանքները ցուցադրել է սալոններում, սակայն, հոր հետ պայմանավորվածության համաձայն, կարող էր վաճառել միայն այն աշխատանքները, որոնք հայրը համարել է ուրիշին փոխանցելու արժանի։ Փարիզում Էլեոնորա Նորքրոսն ապրել է 40 տարի, որը թույլ է տվել նրան ճանապարհորդել ամբողջ Եվրոպայում։ Հայրը թոշակի անցնելուց հետո նրա հետ ապրել է մինչև մահը՝ 1898 թվականը[3]։ Գրեթե յուրաքանչյուր ամառ նկարչուհին դստրերի հետ անցկացրել է հայրենի Ֆիթչբերգում։

Նորքրոսը մեծ մասամբ նկարել է դիմանկարներ և նատյուրմորտներ, ինչպես նաև կատարել է հին վարպետների ընդօրինակություններ։ Նրա ստեղծագործության վրա երևում է Չեյզի, Մոնեի և առհասարակ ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ 1887 թվականից մինչև իր մահը նրա նկարները ցուցադրվել են. այդ թվում՝ Միացյալ Նահանգների (Բոստոն, Չիկագո, Նյու Յորք) և Ֆրանսիայի թանգարաններում։ 1914 թվականին Փարիզի Դեկորատիվ արվեստի թանգարանը ծրագրել է անցկացնել նկարչուհու մեծ ցուցահանդեսը, սակայն այն չի կայացել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Կյանքի վերջին 12 տարիներն ապրել է Փարիզում`«Rue de Bellechasse»-ում, որտեղ միշտ ուրախ է եղել Միացյալ Նահանգներից ժամանած ուսանող-նկարիչների հանդիպումներով։

Մահացել է 1923 թվականի հոկտեմբերի 19-ին հայրենի քաղաքում երիկամային անբավարարությունից և թաղվել «Laurel Hill Cemetery» գերեզմանատանը[4]։

Հավաքորդություն և թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքերից մեկը

Հավաքածուներն Ամերիկա ուղարկելու նպատակով արվեստի առարկաների ձեռքբերումը հնարավոր է դարձել Եվրոպայում ճամփորդելիս և Էլեոնորա Նորքրոսի ֆինանսական հնարավորություններով շրջագայելով։ Նա Ֆրանսիայի խորքերն այցելելու ժամանակ հավաքել է կահույք, տեքստիլ, ճենապակի և այլ իրեր։ Նրա հավաքածուներից որոշ աշխատանքներ` լուսանկարներ, էստամպներ, փորագրություններ, տեքստիլ, սպասք և կահույք, 1922 թվականին տեղափոխվել են «Wheaton College» քոլեջ, որոշներն էլ՝ Վուստեր արվեստի թանգարան և Ֆիթչբերգի հանրային գրադարան։

Էլեոնորա Նորքրոսի հայրենի քաղաքում թանգարան ստեղծելու գաղափարը դեռ կենդանության օրոք է ի հայտ եկել։ Բայց արդեն մահից հետո կտակում իր մանկության ընկեր Ֆրենսիս Էմերսոնը և նկարչության ուսուցիչ Սոֆյա Լորդ Փիթմանը նշանակվել են որպես թանգարանի հոգաբարձուներ։ Թանգարանի համար գնվել է հին աղյուսաշեն ախոռ, որը վերակառուցվել է Բոստոնի «Howe, Manning & Almy, Inc» ճարտարապետական ընկերության կողմից։ 1929 թվականին սկզբնապես բացված թանգարանը կոչվել է «Fitchburg Art Center» և ավելի ուշ վերանվանվել Ֆիթչբերգի գեղարվեստի թանգարան։ 1934 թվականին թանգարանի հավաքածուի և շենքի մեծ մասը ոչնչացվել է հրդեհի հետևանքով։ Ներկայումս թանգարանն ունի չորս շենք, որոնցում ցուցադրվում են մինչկոլումբոսյան դարաշրջանից մինչև այսօրվա արվեստի գործեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eleanor Norcross — Artist, Collector and Museum Founder Արխիվացված 2016-01-12 Wayback Machine(անգլ.)
  2. 2,0 2,1 Fitchburg Historical Society Legendary Locals of Fitchburg. — Arcadia Publishing, 2014. — С. 77. — ISBN 978-1-4671-0110-3(անգլ.)
  3. Amasa Norcross(անգլ.)
  4. Eleanor Augusta Norcross(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sandra C. Davidson; Eleanor Norcross; Amy Cross, Edith Loring Getchell, Ann H. Murray (1980). Eleanor Norcross, Amy Cross, Edith Loring Getchell: Fitchburg Art Museum, Fitchburg, Massachusetts, September 21 – November 2, 1980, Watson Gallery, Wheaton College, Norton, Massachusetts, November 11 – December 11, 1980. Watson Gallery, Wheaton College.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Museum of Fine Arts, Boston (1925). Memorial Exhibition of Paintings by Eleanor Norcross, 1854–1923: Exhibition Museum of Fine Arts, Boston, March 5 to 31, 1925. Museum of Fine Arts.
  • Eleanor Norcross; Martha J. Hoppin; Fitchburg Art Museum (2000). Eleanor Norcross: Character is Everything. Fitchburg Art Museum.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Նորքրոս» հոդվածին։