Էլեն Ուիլկինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ուիլկինսոն
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն և Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Մանչեսթերի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, արհմիութենական գործիչ և սուֆրաժիստ
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1891(1891-10-08)[1][2][3]
Ծննդավայր Ardwick, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Վախճանի օր փետրվարի 6, 1947(1947-02-06)[2][4][3] (55 տարեկան)
Վախճանի վայր Սբ. Մերի հիվանդանոց, Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն

Էլեն Սիսլի Ուիլկինսոն (անգլ.՝ Ellen Cicely Wilkinson, հոկտեմբերի 8, 1891(1891-10-08)[1][2][3], Ardwick, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - փետրվարի 6, 1947(1947-02-06)[2][4][3], Սբ. Մերի հիվանդանոց, Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ Լեյբորիստական կուսակցությունից։ 1945 թվականի հուլիսից մինչև մահ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի կրթության նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ՝ որպես Ջերոու ընտրատարածքից ընտրված խորհրդարանական, դարձել է ազգային գործիչ, երբ 1936 թվականին Ջարոուի երթի ժամանակ էական դեր է խաղացել գործազուրկ բնակչության համար աշխատանքային իրավունքի խնդրագիր ներկայացնելով։ Չնայած այդ արշավն հաջողություն չունեցավ, այն 1930-ականների համար պատկերավոր կերպար դարձավ և օգնեց ձևավորելու հետպատերազմյա հետագա գործազրկության և սոցիալական արդարության նկատմամբ վերաբերմունքը։

Ուիլկինսոնը ծնվել է աղքատ, բայց հավակնոտ Մանչեստրում հաստատված ընտանիքում։ Մանչեսթերի Վիկտորիայի համալսարանն ավարտելուց հետո աշխատել է կանանց ընտրական իրավունքի կազմակերպման հարցերով, հետագայում` որպես արհեստակցական միության պաշտոնյա։ Ոգեշնչված 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից՝ Ուիլկինսոնը միացել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցությանը և քարոզել հեղափոխական սոցիալիզմը՝ Լեյբորիստական կուսակցության միջոցով փորձելով սահմանադրորեն հասնելու քաղաքական իշխանության։ 1924 թվականին Լեյբորիստական կուսակցությունից ընտրվել է Միդլսբրո Իսթ ընտրատարածքի պատգամավոր և աջակցել 1926 թվականի Միացյալ Թագավորության ընդհանուր գործադուլին։ 1929-1931 թվականներին Լեյբորիստական կառավարությունում եղել է Առողջապահության կրտսեր նախարարի խորհրդարանական մասնավոր քարտուղարը։ 1931 թվականի Միդլսբրոյի ընտրատարածքում պարտությունից հետո, Ուիլկինսոնը դարձել է բեղուն լրագրող և գրող, նախքան 1935 թվականին Ջարոուի ընտրատարածքից խորհրդարան վերադառնալը։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել է Իսպանիայի երկրորդ հանրապետությանը և բազմիցս այցելել է մարտական գոտի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ուիլկինսոնը Չերչիլի կոալիցիայում ծառայել է որպես կրտսեր նախարար, հիմնականում գործունեություն է ծավալել Ներքին անվտանգության նախարարությունում, որտեղ աշխատել է Հերբերտ Մորիսոնի ղեկավարության ներքո։ Նա աջակցել է Մորիսոնին Կլեմենտ Էթլիի փոխարեն դառնալու Աշխատանքի կուսակցության առաջնորդ։ Այնուամենայնիվ, երբ նա ձևավորեց իր հետպատերազմյան կառավարությունը, Էթլին Ուիլկինսոնի նշանակեց կրթության նախարար։ Տարիներ շարունակ լարված աշխատանքի արդյունքում Ուիլկինսոնի առողջությունը վատթարացել է։ Նա իր հիմնական գործառույթը տեսնում էր որպես պատերազմական կոալիցիայի 1944 թվականի կրթության ակտի իրականացում և ոչ թե աշխատանքային կուսակցությունից շատերի համար համակողմանի դպրոցների արմատական ներդրում։ Ուիլկինսոնը մեծ աշխատանք է տարել, որպեսզի դպրոցն ավարտողների տարիքը 14-ից 15 դարձնի։ 1947 թվականի սկզբի բացառիկ ցուրտ եղանակի ժամանակ Ուիլկինսոնը հիվանդացել է բրոնխտով և մահացել դեղորայքի չափազանց մեծ քանակից։ Դատաքննիչը հետաքննության ժամանակ նշել է, որ մեծ չափաքանակը պատահական է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևոբշիր փողոցի և Հայդ ռոուդ խաչմերուկում տեղակայված այս շենքում 1900-ական թվականներին գործել է Արդվիքի բարձրագույն տարրական դպրոցը[Նշում 1][5]:

Էլեն Ուիլկինսոնը ծնվել է 1891 թվականի հոկտեմբերի 8-ին, Մանչեսթրի Քորլթոն օն Մեդլոք շրջանի Կորալ փողոցի 41 հասցեում[6]։ Բամբակագործ, հետագայում ապահովագրական գործակալ Ռիչարդ Ուիլկինսոնի և նրա կնոջ՝ Էլենի (ծննդյան անունը՝ Վուդ) ընտանիքի երրորդ երեխան է, երկրորդ դուստրը[7]։ Ռիչարդ Ուիլկինսոնը տեղական Ուեսլեյան Մեթոդիստական եկեղեցու հիմնասյունն էր և ուներ սոցիալական արդարության ուժեղ զգացում՝ ինքնավստահության մասին իր տեսակետներով[8]։ Լինելով ամբողջովին ինքնակրթված անձնավորություն՝ նա աշխատում էր, որ իր երեխաները լավագույն կրթությունը ստանան, խրախուսում են նրանց կարդալ, ներշնչում էր քրիստոնեական ուժեղ սկզբունքներ[9][10]։

Վեց տարեկանում Էլենը սկսեց հաճախել ինչպես ինքն է նկարագրում «կեղտոտ տարրական դպրոց, որի հինգ դասարանները մեկ սենյակում էին»[11]։ Մի շարք մանկական հիվանդությունների պատճառով նա երկու տարի տանը մնաց, բայց այդ ժամանակն օգտագործեց կարդալ սովորելով[12]։ Դպրոց վերադառնալով՝ արագ առաջընթաց ունեցավ և 11 տարեկանում ստացավ Արդվիք բարձրագույն տարրական դպրոցի կրթաթոշակ[13]։ Լինելով անկեղծ, հաճախ էլ՝ խռովարար[14], երկու տարի անց նրան տեղափոխեցին Աղջիկների Սթրեթֆորդի փողոցի միջնակարգ դպրոց, որը հետագայում նա նկարագրում է որպես «սարսափելի և անկառավարելի»[15]։ Դպրոցական բացթողումները նա լրացնում էր հոր ոգեշնչմամբ ընտրված գրքերով՝ Էռնստ Հեկկել, Թոմաս Հեքսլի և Չարլզ Դարվին[16]։

Ուսուցչությունն այդ տարիներին այն քիչ մասնագիտություններից էր, որոնք հասանելի էին աշխատավոր դասի աղջիկներին, 1906 թվականին Էլենն արժանացավ £ 25 կրթաթոշակի, որը հնարավորություն տվեց նրան սկսել իր վերապատրաստումը։ Շաբաթվա կեսը նա մասնակցում էր «Մանչեսթերյան օրվա ուսուցողական քոլեջի» դասընթացներին, իսկ մյուս կեսին դասավանդում էր Օսվալդ Ռոուդ տարրական դպրոցում։ Նա ուներ իր մոտեցումը և ձգտում էր հետաքրքրություն սերմանել աշակերտների մեջ և ոչ թե հարկադրել սովորել, ինչը հաճախ հանգեցնում էր վերադասների հետ բախումների, և նա համոզվեց, որ իր ապագան դասավանդման բնագավառում չէ[17][18]։ Քոլեջում, որտեղ նա խրախուսում էր շատ կարդալ և զբաղվել օրվա հարցերով, Ռոբերտ Բլետչֆորդի ստեղծագործությունների միջոցով Ուիլկինսոնը բացահայտեց սոցիալիզմը ։ Այդ ժամանակ նա չէր հանդուրժում կրոնը, և սոցիալիզմը եղավ դրա փոխարինողը[19]։ 16 տարեկանում նա միացավ Անկախ աշխատանքային կուսակցության (ILP) Լոնգսալյթ մասնաճյուղին և իր առաջին ճյուղային հանդիպումներից մեկում առնչվեց Քեթրին Բրյուս Գլազիերի հետ, որի սոցիալիստական հայցքներն իրենց խոր ազդեցություն ունեցան Ուիլկինսոնի վրա[15]։ Երեսուն տարի անց Ուիլկինսոնն իր գործընկեր Ջորջ Միդլթոնին ասաց, որ Գլազիերը «իրեն տարավ դեպի սոցիալիստական շարժում... և խոնարհումով է հիշում նրա անսաստելի քաջության մասին»[20]։ Սուֆրաժիստուհի Հաննա Միտչելին հանդիպելուց հետո Ուիլկինսոնը սկսեց զբաղվել կանանց ընտրական իրավունքի հարցով, որն այդ ժամանակ կանանց իրավունքներին առնչվող հիմնական հարցն էր։ Թեև սկզբում զբաղվում էին առօրյա խնդիրներով, ինչպիսիք են թռուցիկների բաժանում և պաստառների պատրաստում[21][22], նա զգալի տպավորություն թողեց Միտչելի վրա, որը հետագայում Ուիլկինսոնին հիշում էր որպես «հիասքանչ և տաղանդավոր»[23]։

Համալսարանական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայթվորֆ Հոլ, Մանչեստրի համալսարանի Օքսֆորդ Ռոուդ մասնաշենք

Ուիլկինսոնը որոշում է գործունեություն ծավալել ուսուցչության բնագավառից դուրս և 1910 թվականին շահում է պատմության կրթաթոշակ և տեղ ստանում Մանչեսթերի Վիկտորիայի համալսարանում[24], որտեղ քաղաքական գործունեությունը շարունակելու շատ հնարավորություններ են ի հայտ գալիս։ Ուիլկինսոնը ընդգրկվում է Ֆաբյան միության շարքերը՝ ի վերջո դառնալով դրա համատեղ քարտուղարը[22]։ Նա շարունակում է իր սուֆրաժիստական գործունեությունը և միանում Կին սուֆրաժիստների Մանչեստրի հասարակությանը, որտեղ տպավորություն է գործում Մանչեստրի քաղաքային խորհրդի առաջին կին անդամի՝ Մարգարեթ Էշթոնի վրա՝ Հյուսիսային Մանչեսթեր և Գորտոն շրջաններում իր ջանքերի շնորհիվ[25]։ Այս և այլ քարոզչական գործողությունների միջոցով Ուիլկինսոնը հանդիպել է արմատական ձախակողմյան ժամանակակից առաջնորդներից շատերին` Շարլոտ Դեսպարդին, Ուիլյամ Քրոուֆորդ Անդերսոնին, Բեատրիս և Սիդնի Վեբբերին[26]։ Ուիլկինսոնի վրա ազդեցություն է գործել նաև ուսանող Ուոլթոն Նյուբոլդը, որը հետագայում դարձավ Միացյալ Թագավորության առաջին կոմունիստ պատգամավորը։ Նրանք նշանադրվեցին, ինչն թեև կարճ տևեց, այնուամենայնիվ երկար տարիներ շարունակեցին մնալ մտերմիկ քաղաքական գործընկերներ[27]։

Համալսարանում ուսանելու վերջին տարում Ուիլկինսոնը միացել է Համալսարանական սոցիալիստական ֆեդերացիայի (USF) գործադիր կոմիտեին, որը համախմբում է սոցիալիստական մտավոր ունակ ուսանողներին ամբողջ երկրից։ Սա նոր շփումների հնարավորություն ստեղծեց, որոնց սովորաբար հանդիպում էր Ֆաբիյան ամառային դպրոցում, որտեղ կարելի էր լսել Ջեյմս Մաքդոնալդի, Արթուր Հենդերսոնի, Բեն Թիլետի և Մարգարեթ Բոնդֆիլդի դասախոսությունները։ Զվարճությունների հետ մեկտեղ Ուիլկինսոնը շարունակում էր ջանասիրաբար ուսանել և արժանանալ մրցանակների։ 1913 թվականի ամռանը նա հանձնեց ավարտական քննություններն ու արժանացավ բակալավրի աստիճանի, ոչ թե առաջին կարգի պատվավոր կոչումների, ինչպես նրա դասախոսներն էին կանխատեսել, այլ՝ բարձր երկրորդ կարգի։ Ուիլկինսոնը ռացիոնալացրել էր սա. «Ես միտումնավոր զոհեցի իմ Առաջին կարգը՝ նվիրաբերելու ազատ ժամանակս Մանչեսթերում կայացած գործադուլին»[26][28][Նշում 2]։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհմիության կազմակերպիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականի հունիսին համալսարանն ավարտելուց հետո Ուիլկինսոնն աշխատանքի անցավ Կանանց սուֆրաժիստական միությունների ազգային միությունում (NUWSS)[29]: Նա օգնեց կազմակերպելու 1913 թվականի հուլիսի Սուֆրաժիստների ուխտագնացությունը, երբ ավելի քան 50000 կանայք ամբողջ երկրից քայլարշավով երթի անցան Հայդ պարկում[30][31]։ Նա սկսեց մշակել քաղաքականության մեխանիկայի և քարոզչության ավելի ամբողջական հասկացողություն՝ դառնալով պատրաստված բանախոս, որն ունակ է նաև հանդես գալու թշնամական հանրահավաքների ժամանակ[32]։

Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, Ուիլկինսոնը, ինչպես Լեյբորիստական շարժման շատ անդամներ, դատապարտեց այն որպես իմպերիալիստական գործողություն, որը կհանգեցնի միլիոնավոր աշխատողների մահվան։ Այնուամենայնիվ, նա ստանձնեց Կանանց արտակարգ իրավիճակների կորպուսի (WEC) Մանչեստրյան մասնաճյուղի պատվավոր քարտուղարի դերը, կառույց, որտեղ կին կամավորների համար պատերազմական աշխատանք կար։ Պատերազմի սկզբից NUWSS-ը բաժանվեց ռազմատենչ և խաղարար միավորումների։ Նրանք վերջնականապես բաժանվեցին, խաղաղարարները (ներառյալ Ուիլկինսոնի Մանչեստրի մասնաճյուղը), ի վերջո, միավորվեցին Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգային (WIL)[33]: Քանի որ սուֆրաժիստական քիչ աշխատանք կար, Ուիլկինսոնը սկսեց փնտրել մեկ այլ աշխատանք, և 1915 թվականի հուլիսին նշանակվեց Միացյալ աշխատողների միավորման ազգային կազմակերպիչ, որը հատուկ պատասխանատվություն էր կրում կանանց միության մեջ ներգրավելու համար[34]։ Այս պաշտոնում նա պայքարեց հավասար վարձատրություն հավասար աշխատանքի համար, ինչպես նաև ոչ հմուտ և ցածր վարձատրվող աշխատողների իրավունքների համար, երբ այդ շահերը բախվում էին բարձր վարձատրվող արհեստագործական միությունների հետ[35]։ Այս նպատակների իրականացման համար նա մի շարք գործադուլներ կազմակերպեց[36]։ 1918 թվականի ամռանը Մանչեսթերում Լոնգսայթ տպագրատան աշխատանքների երկարատև վիճաբանություն Ուիլկինսոնը հաջողություն չունեցավ, և հակառակորդները նրա մարտավարությունը նկարագրեցին որպես «անհիմն զինվորական պատերազմ»[37]։ Իր գործողությունների արդյունքում Ուիլկինսոնը կարճ ժամանակով միությունում կորցրեց իր աշխատանքը, միայն անդամների բողոքներից և ներողություն խնդրելուց հետո վերականգնվեց պաշտոնում[38][39]։ 1918 թվականին Ուիլկինսոնը եղել է միության առաջադրած թեկնածուն մի քանի առևտրային խորհուրդներում, որոնք փորձել են նվազագույն աշխատավարձ վճարել ցածր վճարվող աշխատողներին[40]։ 1921 թվականին AUCE-ը միացավ Ազգային մեծածախ միությանն ու Աշխատողների ընդհանուր միությանը՝ ստեղծելու Տարանջատված և միացյալ աշխատողների ազգային միություն (NUDAW)[41]:

Միության համար Ուիլկինսոնի աշխատանքը նոր դաշնակիցներ ու օգտակար նոր ընկերներություններ բերեց, այդ թվում` Ջոն Ջագերին, որը հետագայում դարձավ միության նախագահը[42]։ Նա մնաց ակտիվ ֆաբիանցի, իսկ երբ Ֆաբիանի հետազոտական բաժինը 1917 թվականին դարձավ Աշխատանքի հետազոտման բաժին, Ուիլկինսոնն ընդգրկվեց նոր գործադիր կոմիտեի կազմում[43]։ Այս կապերի միջոցով նա դարձավ «Ազգային գիլդիայի լիգայի» (NGL) անդամ. կազմակերպություն, որն աջակցում էր արդյունաբերական ժողովրդավարությանը, աշխատողների հսկողությանը և արտադրողների ասոցիացիաների ազգային համակարգում[44]։ Նա շարունակեց իր կապերը Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի հետ, որը 1919 թվականի կոնֆերանսի ժամանակ ընդունեց ոչ-պացեֆիստական դիրքորոշում, որն արդարացնում էր զինված պայքարը` որպես կապիտալիզմի հաղթահարման միջոց[45]։ Իռլանդիա այցելելուց հետո՝ 1927 թվականին, նա դարձավ այնտեղ բրիտանական կառավարության գործողությունների բացահայտ քննադատողը, մասնավորապես, «Սևերի ու խայտաբղետների»՝ որպես ռազմական ուժ օգտագործման։ Այդ տարվա դեկտեմբերին Վաշինգտոնում կայանալիք Կոնգրեսի հանձնաժողովում նա վկայություն տվեց Իռլանդիայում բրիտանական ուժերի վարքագծի մասին[46]։ Նա կոչ արեց անհապաղ զինադադարի և հանրապետական բանտարկյալների ազատ արձակման[47][48][49][Նշում 3]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Workers' History of the Great Strike. London: Plebs League. 1927. OCLC 1300135. Co-authored with Frank Horrabin and Raymond Postgate.
  • Clash (Novel). London: George G. Harrap. 1929. OCLC 867888837.
  • Peeps at Politicians. London: P. Allen. 1931. OCLC 565308651.
  • The Division Bell Mystery. London: George G. Harrap. 1932. OCLC 504369261.
  • The Terror in Germany. London: British Committee for the Relief of Victims of German Fascism. 1933. OCLC 35834826.
  • Why Fascism?. London: Selwyn and Blount. 1934. OCLC 249889269. Co-authored with Edward Conze
  • Why War?: a handbook for those who will take part in the Second World War. London: N.C.L.C. 1935. OCLC 231870528. Co-authored with Edward Conze
  • The Town That Was Murdered. London: Victor Gollancz. 1939. OCLC 1423543.
  • Plan for Peace: How the People can win the Peace. London: Labour Party. 1945.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The building housed, successively, Ardwick Higher Grade School, 1894–1911, Ardwick Central School, 1911–52, Ardwick Secondary Technical School, 1952–57, Ardwick Technical School, 1957–67, Nicholls-Ardwick High School (later Ellen Wilkinson High School), 1967 until its closure
  2. In June 1914, 12 months after her graduation, Wilkinson's degree was upgraded to MA. In accordance with the university's regulations at that time, no thesis or further study was required.
  3. Ireland had been in a state of formal rebellion against the British government since December 1918, when the majority of Irish MPs boycotted the Westminster parliament and convened as Dáil Éireann in Dublin. After January 1919 the rebellion escalated into a prolonged armed struggle.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 458. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. «Ardwick Schools Collection». Archivehub. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Bartley, p. 1.
  7. Harrison, Brian. «Wilkinson, Ellen Cicely». Oxford Dictionary of National Biography online edition. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. (subscription or UK public library membership required)
  8. Wilkinson 1938, p. 402.
  9. Bartley, p. 2.
  10. Vernon, pp. 4–5.
  11. Wilkinson 1938, p. 407.
  12. Wilkinson 1938, p. 403.
  13. Vernon, p. 6.
  14. Jackson, p. 19.
  15. 15,0 15,1 Bartley, pp. 3–4.
  16. Wilkinson 1938, p. 405.
  17. Vernon, pp. 7–8.
  18. Wilkinson 1938, p. 408.
  19. Jackson, p. 24.
  20. Letter from Wilkinson to Middleton, quoted by Bartley, p. 5.
  21. Vernon, p. 23.
  22. 22,0 22,1 Debenham, pp. 221–24.
  23. Mitchell, p. 193.
  24. Vernon, p. 9.
  25. Vernon, p. 40.
  26. 26,0 26,1 Vernon, pp. 28–30.
  27. Vernon, pp. 33–37.
  28. Cole 1938, p. 67.
  29. Jackson. p. 239.
  30. Bartley, p. 6.
  31. Cochrane, Kira (2013 թ․ հուլիսի 11). «Join the great suffrage pilgrimage». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  32. Bartley, p. 7.
  33. Bartley, pp. 8–9.
  34. Vernon, pp. 44–46.
  35. Bartley, pp. 12–13.
  36. Perry, pp. 120–125.
  37. Perry, p. 104.
  38. Perry, pp. 128–130.
  39. Bartley, p. 13.
  40. Vernon, pp. 49–50.
  41. Bartley, pp. 14–15.
  42. Bartley, p. 10.
  43. Vernon, pp. 59–60.
  44. Perry, pp. 21–23.
  45. Bartley, pp. 19–20.
  46. Perry, pp. 157–159.
  47. Vernon, p. 43.
  48. Leeson, pp. 88 and 179.
  49. Taylor, pp. 204–06.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Парламент Великобритании
Նախորդող՝
Փենրի Ուիլյամս
Միդլսբրո Իսթ ընտրատարածքի պատգամավոր
1924-1931
Հաջորդող՝
Էռնսթ Ջեյմս Յանգ
Նախորդող՝
ՈՒիլյամ Ջորջ Փիրսոն
Ջարոու ընտրատարածքի պատգամավոր
1935-1947
Հաջորդող՝
Էռնսթ Ֆերնիբոու
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Ջորջ Ռիդլի
Լեյբորիստական կուսակցության ղեկավար
1944-1945
Հաջորդող՝
Հարոլդ Լասկի
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Ռիչարդ Լոու
Կրթության նախարար
1945–1947 (մահացել է պաշտոնավարման ժամանակ)
Հաջորդող՝
Ջորջ Թոմլինսոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ուիլկինսոն» հոդվածին։