Էլայզա Սքանլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլայզա Սքանլեն
Ծննդյան թիվ՝հունվարի 6, 1999(1999-01-06)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 7340546

Էլայզա Ջեյն Սքանլեն (անգլ.՝ Eliza Jane Scanlen, հունվարի 6, 1999(1999-01-06)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։

Հայտնի է դարձել HBO հեռուստաընկերության «Սուր առարկաներ» մինի սերիալում (2018) խաղացած Էմմա Քրելինի դերի շնորհիվ։ 2019 թվականին մուտք է գործել կինո՝ խաղալով Բեթ Մարչի դերը Գրետա Գերվիգի «Փոքրիկ տիկնայք» ֆիլմում, որը Լուիսա Մեյ Էլքոթի համանուն վեպի էկրանավորումն է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքանլենը ծնվել է Սիդնեյում։ Ունի երկվորյակ քույր, որի անունն Անաբել է[2]։ 7-13 տարեկանում նա զբաղվել է դաշնամուր նվագելով։ Կրկին սկսել է պարապել՝ պատրաստվելով Բեթ Մարչի դերին 2019 թվականի «Փոքրիկ տիկնայք» վեպի էկրանավորման մեջ[3]։

2016 թվականին ավարտել է Սիդնեյի արվարձանում գտնվող Լորետո Կիրիբիլի դպրոցը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցում սովորելիս Սքանլենը երկրորդական դեր է ստացել՝ «Տուն և ճանապարհ» հեռուստատեսային սերիալում խաղալով Տաբիտա Ֆորդի դերը[4][4]։ 2018 թվականին նկարահանվել է «Գրեյս» կարճամետրաժ ֆիլմում[4]։ Նա արժանացել է քննադատների ճանաչմանը HBO-ի «Սուր առարկաներ» հոգեբանական թրիլերում Էմմա Քրելլինի դերի համար, որում նկարահանվել է Էմի Ադամսի հետ[4]։

Թատերաբեմում առաջնելույթը կայացել է 2019 թվականին Սիդնեյի թատերական ընկերության «Ճանճերի տիրակալը» ներկայացմամբ[5]։ Լիամետրաժ ֆիլմում Սքանլենի առաջին դերը Միլա Ֆինլին էր՝ «Կաթնատամներ» լիամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում անցկացված մրցույթում[6]։ 2019 թվականին կատարել է Բեթ Մարչի դերը Գրետա Գերվիգի «Փոքրիկ տիկնայք» ֆիլմում։ Վերջինս Լուիսա Մեյ Էլքոթի համանուն վեպի էկրանավորումն է[7]։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2016 Lacuna Զոյա Կարճամետրաժ
2018 «Գրեյս» Grace Գրեյս
2018 Love and Other Places Կլոդ
2019 «Կաթնատամներ» Babyteeth Միլա Ֆինլի
2019 «Փոքրիկ տիկնայք» Little Women Բեթ Մարչ
2020 «Սատանան միշտ այստեղ է» The Devil All the Time Լենորա Լաֆերտի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2015 A Class Act Էլայզա 1 դրվագ
2016 «Տուն և ճանապարհ» Home and Away Տաբիտա Ֆորդ 15 դրվագ
2018 «Սուր առարկաներ» Sharp Objects Էմմա Կրելին մինի սերիալ, 8 սերիա

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2019 «Ճանճերի տերը» Էրիկ Sydney Theatre Company
2019 «Ծաղրասարյակ սպանելը» Մայելա Էվել Շուբերտ թատրոն

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eliza Scanlen (չեխերեն) — 2001.
  2. Smith, Krista (August 2018). «Sharp Objects Star Eliza Scanlen Holds Her Own Opposite Her Childhood Idol». Vanity Fair. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Robinson, Joanna (2018 թ․ օգոստոսի 26). «Sharp Objects Star Eliza Scanlen on Working with Greta Gerwig for Little Women». Vanity Fair. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Clayton, Cy (2018 թ․ հուլիսի 4). «From Home and Away to Hollywood, Eliza Scanlen sharpens her talent». The West Australian. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  5. Dow, Steve (2019 թ․ հուլիսի 23). «Reinventing Lord of the Flies: chaos, cruelty and not an alpha male in sight». The Guardian.
  6. McNary, Dave (2019 թ․ հոկտեմբերի 15). «Eliza Scanlen Drama 'Babyteeth' Lands at IFC for North America (EXCLUSIVE)». Variety.
  7. Harrison, Ellie (2019 թ․ դեկտեմբերի 29). «Eliza Scanlen: 'I'm tired of making excuses for young male actors – everyone should know what it means to be professional'». The Independent.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլայզա Սքանլեն» հոդվածին։