Էդվարդ Ֆերլոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Էդվարդ Ֆերլոնգ
Edward Walter Furlong
Edward Furlong image 2.JPG
Ֆերլոնգը 2010-ին
Բնօրինակ անուն Edward Walter Furlong
Հասակը 167 սմ
Ծնվել է՝ փետրվարի 2, 1977 (1977-02-02) (37 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն Դերասան, երաժիշտ
Ակտիվ շրջան 1991-այժմ
Ժանրեր Դրամա
Գիտաֆանտաստիկ
Կատակերգություն
Ընտրանի «Տերմինատոր 2. Դատաստանի օրը»
«Ամերիկյան պատմություն Իքս»
«Ամերիկյան սիրտ»
«Դետրոյթ՝ ռոքի քաղաք»
Ամուսին(ներ) Ռեյչել Բելա (2006-2009)
Երեխա(ներ) 1
IMDb ID 0000411

Էդվարդ Ուոլթեր Ֆերլոնգ (իսպ.` Edward Walter Furlong, ծնվ.՝ օգոստոսի 2, 1977թ.), ամերիկացի դերասան, երաժիշտ։

Նախնական ճանաչման է արժանացել Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» (1991) գիտաֆանտաստիկ բլոքբաստերում Ջոն Քոնորի կերպարը մարմնավորելով, ինչի համար արժանացել է Սատուրն և MTV կինոմրցանակների՝ համապատասխանաբար «լավագույն երիտասարդ դերասան» և «լավագույն բեկումնային դեր» անվանակարգերում։ Ֆիլմից հետո Ֆերլոնգն սկսում է բուռն կերպով աշխատել հոլիվուդյան կինոարդյունաբերությունում՝ սկսելով հանդես գալ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ամերիկյան սիրտը» (1992, գլխավոր դերում՝ Ջեֆ Բրիջես), «Մենք մեր տանը» (1999, գլխավոր դերում՝ Քեթի Բեյթս), «Փոքր Օդեսսա» (1994, գլխավոր դերում՝ Թիմ Ռոթ) «Արոտի տավիղ» (1995) և «Առաջ և հետո» (1996

1998 թվականին Էդվարդ Նորթոնի հետ նկարահանվել է «Ամերիկյան պատմություն Իքս»[1] մեծ հաջողություն վայելած բլոքբաստերում՝ մարմնավորելով նախկին նեոնացիստի կրտսեր եղբորը, ով անգիտակցաբար ցանկանում է հետևել եղբոր ֆաշիստական սկզբունքներին։

Ֆերլոնգի մասնակցությամբ վերջին նշանակալի ֆիլմերից են «Դետրոյթ՝ Ռոքի քաղաք» (1999) կատակերգությունը և «Կենդանիների գործարան» (2000) քրեական դրաման։ Դրանից հետո Ֆերլոնգի կարիերան խոշոր անկում է ունեցել՝ ալկոհոլի, թմրադեղերի չարաշահումների[2] և բազմաթիվ դատական գործերի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ֆլինտ Մարքս, Ռեբեկա. «Էդվարդ Ֆերլոնգ. կենսագրություն», «Allmovie», վերցված է՝ օգոստոսի 28, 2013.
  2. Գրոսբերգ, Ջոշ «Վթարների ժամանակացույց՝ Էդվարդ Ֆերլոնգ». «E!», հունվարի 13, 2011, վերցված է՝ օգոստոսի 27, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել]