Էդուարդ Հալիֆաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալիֆաքս Էդուարդ Ֆրեդերիկ նինդլի Վուդ (1881- 1959), անգլիական պետական գործիչ և դիվանագետ, լորդ։ 1922-1925-ին զբաղեցրել է մինիստրական պաշտոններ։ 1926-1931-ին եղել է Հնդկաստանի փոխարքա, 1938-1940-ին՝ արտաքին գործերի մինիստր, 1941-1946-ին՝ դեսպան ԱՄՆ-֊ում։ 1937-ի նոյեմբերին բանակցություններ է վարել Հիտլերի հետ՝ շարադրելով անգլո-գերմանական համաձայնագրի նախագիծը, որը հակասովետական բնույթ ուներ։ 1957-ին հրապարակել է հուշագրություններ, որտեղ փորձել է արդարացնել «ագրեսորին խաղաղեցնելու» մյունխենյան քաղաքականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png