Զաքար Բաշինջաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաշինջաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաքար Բաշինջաղյան
Ծնվել էմայիսի 26 (հունիսի 7), 1895[1][2][3]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3]
Մահացել էմարտի 2, 1971(1971-03-02)[1][2][3] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][3], Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1][3]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1917)[1][3], Վրաստանի տեխնիկական համալսարան (1923)[1][3] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[1][3]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1][2][3] (1937)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ՀայրԳևորգ Բաշինջաղյան[1][2][3]

Զաքար Գևորգի Բաշինջաղյան (մայիսի 26 (հունիսի 7), 1895[1][2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] - մարտի 2, 1971(1971-03-02)[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]), հայ տնտեսագետ։ Պրոֆեսոր (1937)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։

Գևորգ Բաշինջաղյանի որդին, Լևոն Բաշինջաղյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքար Բաշինջաղյանը ծնվել է 1895 թվականին Թիֆլիսում Գևորգ Բաշինջաղյանի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական, 1923 թվականին՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական գիտությունների, 1933 թվականին՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետները։ 1936-1971 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ[4]։ 1949-1950 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր[5]։

Աշխատանքները վերաբերում են կապիտալիզմի և սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցերին[6]։

Զաքար Բաշինջաղյանի հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրիդրիխ Էնգելս։ Երևան։ Հայաստան, 1971 թ., 332 էջ։
  • Կարլ Մարքս։ Երևան։ Հայաստան, 1968 թ., 276 էջ։
  • Երկեր։ Երևան։ Հայաստան, 1966 թ., 243 էջ։
  • 30 лет, отданные Саят-Нова. Ереван: Изд-во Ерев. ун-та, 1963. 82 с.
  • Սովետական Վրաստանի 36 տարին։ Վ. Մ. Մոլոտովի անվան Երևանի Պետական համալսարանում կարդացված հրապարակային դասախոսության սղագրություն։ Երևան։ Հայկական ԽՍՀ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957 թ., 24 էջ։
  • Հողային ռենտան և կապիտալիզմի զարգացումը գյուղատնտեսության մեջ։ Երևան։ Ա. հ., 1954 թ., 71 էջ։
  • Նկարչի կյանքից։ Երևան։ Հայպետհրատ, 1950 թ., 165 էջ։ Նկ. ծանոթագր., էջ՝ 165-166:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 212.
  4. «Զաքար Բաշինջաղյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքար Բաշինջաղյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 292