Զավեն Պիպեռյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Պիպեռյան
Ծնվել է1921
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1984(1984-10-04)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍուրբ Հովսեփ ավագ դպրոց

Զավեն Պիպեռյան (1921, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 4, 1984(1984-10-04), Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Արամյան-Ունճյան թաղային և Տիպար կրթարան (Սուլթանյան) վարժարաններում, ապա Ստամբուլի Սեն-Ժոզեֆ ֆրանսիական լիցեյում և Առևտրական դպրոցում։ Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1945 թ.-ին «Ժամանակ» օրաթերթում։ Աշխատակցել է պոլսահայ բոլոր թերթերին, հանդեսներին, տարեգրքին, այդ թվում «Երջանիկի տարեգրքին», գրելով գերազանցապես պատմվածքներ և հրապարակախոսական հոդվածներ։ Եղել է ետպատերազմյան տարիներին լույս տեսած «Նոր օր», «Ճառագայթ» և այլ առաջադիմական թերթերի խմբագրական կազմում։ 1949 թ.-ին փոխադրվել է Բեյրութ, երկար տարիներ աշխատել է «Զարթոնք» օրաթերթի խմբագրական կազմում։ 1960 թ.-ին վերարձել է Ստամբուլ։ Առանձին գրքերով լույս է ընծայած երկերն են՝ «Լկրտածը» (վեպ, 1959), «Ծովը» (պատմվածքներ, 1961), «Անկուտի սիրահարները» (վեպ, 1962), «Մեղապարտ ոսկին կամ աբեղայի մը գողգաթան» (ա. թ.): Հետմահու՝ 1984 թ.-ին լույս է տեսել նրա «Մրջյուններու վերջալույսը» ծավալուն վեպը։ Ֆրանսերենից կատարել է թարգմանություններ։ Օգտագործել է Նեմեսիս, Անի Ազատ, Սևանի մակուկավարը, Շիրակ և այլ ծածկանուններ։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լկրտածը» (վեպ, 1959)
  • «Ծովը» (պատմվածքներ, հրատ. Կենտրոնական սանուց միության, 1961)
  • «Անկուտի Սիրահարներ» (վեպ, 1962, «Թօ» մատենաշար)
  • «Մրջիւններու Վերջալոյսը» (վեպ, 1984. ամբողջական հրատարակություն՝ 2007, հրատ․՝ «Արաս»)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոտ Գաբրիելյան, Զավեն Պիպեռյանի հրապարակումները «Նոր օր»-ում։ «Գրական Սփյուռք» տարեգիրք, 2016, էջ 342-348։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սփիւռքահայ Արդի Գրականութիւն, էջ 519։