Զավեն Դոլաբջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Դոլաբջյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1928(1928-10-16)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1][2]
Մահացել էհոկտեմբերի 9, 1983(1983-10-09)[2] (54 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953)[1]
Մասնագիտությունսրտաբան
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1963)
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ[1][2]

Զավեն Լևոնի Դոլաբջյան (հոկտեմբերի 16, 1928(1928-10-16)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2] - հոկտեմբերի 9, 1983(1983-10-09)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Դոլաբջյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 16-ին Եգիպտոսի Ալեքսանդրիայում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1956 թվականից եղել է Երևանի Լ․ Ա․ Հովհաննիսյանի անվան սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի սրտաբանության բաժնի վարիչ։ 1961-1981 թվականներին զբաղեցրել է Երևանի սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ սրտաբանության բաժանմունքի վարիչի պաշտոնը։ 1966-1979 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3], իսկ 1972 թվականից՝ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ։

Գործունեության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլաբջյանի գիտական աշխատանքները վերաբերում են սրտամկանի ինֆարկտի, հիպերտոնիկ հիվանդության, սրտային անբավարարության, էլեկտրասրտաբանության և համադրական էլեկտրամեխանասրտաբանության հարցերին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզու Անվանում Թվական
հայերեն Անդորր հողմեր 1976
հայերեն Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա։ ՈՒսումնական ձեռնարկ 1964
ռուսերեն Сшггетическая электрокардиология, 1963
ռուսերեն Очерки синтетической электрокардиологии 1965[4]
ռուսերեն Основы клинической электрофизиологии и биофизики сердца 1968
ռուսերեն Синтетическая электрокардиология, Ереван 1963
ռուսերեն Инфаркт миокарда и электромеханическая активность сердца 1981[3]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրտը… իմ աչքերով, «Գարուն», 1968, № 1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синтетическая электрокардиология, 1963 թվական,
  • Очерки синтетической электромеханокардиологии, 1965 թվական
  • Основы клинической электрофизиологии и биофизики сердца, 1968 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Դոլաբջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 430