Զավեն Դիլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դիլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Դիլանյան
Ծնվել էմարտի 10 (23), 1903[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[2] (87 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[1]
Գործունեության ոլորտԿաթնագործությունը Հայաստանում[1]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1927)[1] և Vologda State Milk Industry Academy? (1929)
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1941)
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Զավեն Քրիստափորի Դիլանյան (մարտի 10 (23), 1903[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), կաթնագործության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1941)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Դիլանյանը ծնվել է Թիֆլիսում։ 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսական ֆակուլտետը, 1929 թվականին՝ Վոլոգդայի կաթնային ինստիտուտը։ 1937-1987 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնի վարիչ[3], 1951-1953 թվականներին՝ ՀԽՍՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 1966 թվականից՝ Տաք երկրների կաթի փորձաքննության հանձնաժողովի նախագահ։ 1956 թվականից ԽՍՀՄ կաթնագործության ազգային կոմիտեի անդամ[4]։

Գիտական աշխատանքները նվիրված են ՀԽՍՀ-ում բուծվող խոշոր և մանր եղջերավորների տարբեր ցեղերի կաթի բաղադրության ու հատկությունների, կաթնաթթվային մանրէների բնորոշ առանձնահատկությունների, կաթնամթերքի ստացման տեխնոլոգիայի տարբեր հարցերին։ Հեղինակ է 400-ից ավելի գիտական աշխատությունների, որոնց մեծ մասը տպագրվել է արտասահմանում, ինչպես նաև 50-ից ավելի հեղինակային վկայականների, մի շարք դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և մենագրությունների։ Դիլանյանի «Կաթնագործություն», «Պանրագործություն», «Աղաջրային պանիրներ», և «Պանրագործության հիմունքները» դասագրքերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Դիլանյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սահմանված է պրոֆեսոր Զավեն Դիլանյանի անվան կրթաթոշակ
  • Զավեն Դիլանյանի հուշատախտակը փակցված է Երևանի Նալբանդյան 47 հասցեում

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրինզա պանրի պատրաստումը կոլխոզներում, 1950։
  • Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի առաջավոր անասնապահների հավաքը, 1951։
  • Ինչպես պատրաստել չանախ պանիրը, 1953։
  • Технология молока и молочных продуктов. С основами молоковедения, 1957.
  • Рассольные сыры, 1957.
  • Избранные труды, 1959.
  • Основы сыроделия. М. Пищевая промышленность 1980.
  • Технология молока и молочных продуктов. 1991 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Завен Христафорович Диланян: Библогр. указ., Ереван, 1978.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «Դիլանյան Զավեն Քրիստափորի ։». persons.anau.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Դիլանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 384