Հաստ կոճղարմատով և ուղղաձիգ պարզ ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 30-120 սմ է։ Կոթունավոր, ընդհատ փետրաձև տերևները անհարթ մակերեսով են։ Առանձին տերևիկները ձվաձև են, ատամնեզր, վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ սպիտակավուն և խիտ մազիկներով ծածկված։ Ցողուների գագաթներին՝ հասկանման ծաղկաբույլերում, հավաքված են հնգանդամ, ոսկեգույն-դեղին պսակաթերթիկներով ծաղիկները։ Կարթաձև փշերով պատված պտուղները սերմիկներ են[1]։
Աճում է ստորին լեռնային գոտու մարգագետիններում, անտառաեզրերին, թփուտներում, ճանապարհների եզրերին, դաշտերում։ Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում։ Մեղրատու բույս է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են երեսնակի վերգետնյա մասը, ծաղիկներն ու արմատները։ Օգտագործում են նաև որպես ներկանյութ բրդյա իրերն ու գործվածքները ոսկեգույն-դեղին ներկելու համար[1]։