Դժնիկազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժնիկազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Juss., 1789
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Դժնիկազգիների ընտանիք (լատին․՝ Rhamnáceae) ընդգրկում են մոտ 50 ցեղ և 500 տեսակ, որոնք տարածված են երկրագնդի բարեխառն գոտում, առանձնապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժնիկազգիները ցածրաճ ծառեր են։ Շատ ներկայացուցիչներ փշավոր են, հերթադիր կամ հակադիր տերևադասավորությամբ։Տերևներն պարզ են, ամբողջական։Ծաղիկները մանր են, թույլկանաչավուն։

Պտուղը կորիզապտուղ է։

Ցեղ ցաքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Ցաքի ցեղի 6 տեսակ։ Հայաստանում բնականորեն աճում է սովորական ցաքին-P.spina-christi Mill.։ Տերևաթափ, առատ փշավոր թուփ է՝ մինչև 2-3 մ բարձրությամբ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում,Արևմտյան Եվրոպայում, Միջերկրյան ծովի ափերին և այլուր։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, մինչև 1200 մ բարձրության չոր, քարքարոտ լեռնալանջերին։ Աճում են սրաթեփուկ գիհու, ղաժու, չորադիմացկուն այլ ծառատեսակների հետ համատեղ։ Բազմանում են սերմերով և ցողունային մացառներով։ Պիտանի է չոր, քարքարոտ և էրոզացված լեռնալանջերը անտառապատելու համար։

Ցեղ ունաբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 50 տեսակ, որոնք տարածված են երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Հայաստանում աճում է 1 տեսակ, որը տերևաթափ, ցածրաճ ծառ է։ Ծաղիկներն աստղաձև են։Պտուղները երկարավուն օվալաձև են, կարմրավուն, փայլուն։ Շաղկում է հունիս-հուլիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում,Իրանում, և այլուր։ Հայաստանում քիչ է տարածված։ Հանդիպում է ստորին լեռնային գոտու չոր, քարքարոտ թեքությունների վրա։ Ունաբին արտաքին հաբիտոսով շատ նման է ցաքուն, նրա նման փշոտ է, սակայն ավելի փարթամ է, փշերը խոշոր են։ Պտուղները արտաքինից շատ նման են փշատենու պտուղներին։ Վերջիններս համեղ են, օգտագործվում են հրուշակեղենի արտադրությունում։ Համեղ են և սննդարար, ունեն նաև բուժիչ հատկություն։ Ջերմասեր է և լուսասեր, չորադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Բազմանում է սերմերով,արմատային մացառներով։ Գոյություն ունեն ունաբիի բազմաթիվ մշակովի սորտեր։

Ցեղ բեկտենի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկտենին ընդգրկում է ավելի քան 50 տեսակ։ Հայաստանում աճում է 1 տեսակ։ Տերևները երկարավուն են, էլիպաձև։ Ծաղիկները 2-7-ական են։ Պտուղը գնդաձև է։ Ծաղկում է աստիճանաբար։ Միևնույն ողկույզի վրա կարելի է նկատել չբացվաց և բացված ծաղիկներ։ Պտուղները թունավոր են։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Կովկասում,Սիբիրում,Չինաստանում և այլն։ Հայաստանում աճում է գրեթե ամենուրեք։ Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Գեղազարդ է, հատկապես, վառ կանաչ, փայլուն տերևների և հասունացման տարբեր փուլերում տարբեր գունավորում ունեցող պտուղների շնորհիվ։

Ցեղ դժնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են դժնիկ ցեղի շուրջ 150 ներկայացուցիչներ։ Դրանք հիմանակնում ցածր աճեցողություն ունեցող տերևաթափ ծառեր են, հազվադեպ հանդիպում են մշտադալար տեսակներ։ Որոշ տեսակներն ունեն փշեր։ Տերևները պարզ են, ամբողջական։ Ծաղիկները մանր են։ Պտուղը հյութալի կորիզապտուղ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rhamnaceae Կենսաբանական հանրագիտարանում
  • Крушиновые Արխիվացված 2006-11-01 Wayback Machine на Watson, L., and Dallwitz, M.J. 1992 onwards. The families of flowering plants: descriptions, illustrations, identification, and information retrieval. Version: 24th October 2009 (անգլ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկազգիներ» հոդվածին։