ԵրԱԶ-762

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵրԱԶ-762
ЕрАЗ-762
Նկարագրություն
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողԵրԱԶ
Այլ անվանում(ներ)РАФ-977К «Латвия»
ЛАРЗ-977 «Луганск»
Արտ. տարիներ1967-1996
Գործարան(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստան Երևան (ԵրԱԶ)
Թափք և շասսի
Դասշրջիկ փոքրատոննաժ բեռնատար
ՍեգմենտM սեգմենտ
Թափքի տիպ(եր)4-դռն. ֆուրգոն
3-դռն. փիքափ
Հորինվածքշարժիչը առջևում, հետևի քարշակ
ՀենահարթակГАЗ-21 «Волга»
Կապված էГАЗ-21 «Волга», РАФ-977 «Латвия»
Ուժային ագրեգատներ
Շարժիչ2.7L ЗМЗ-21/21А I4
2.4L ЗМЗ-2401 I4
2.4L ЗМЗ-4021 I4
2.5L УМЗ-4178 I4
Փոխհաղորդակ3-աստ. մեխանիկական
Բաքի ծավալ37-55 լ
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր
Անիվային բազա2700 մմ
Երկարություն5060 մմ
Լայնություն1790 մմ
Բարձրություն2060 մմ
Կլիրենս208 մմ
Զանգված2625 կգ
Բեռնատարող.1000 կգ
Ժամանակագրություն
Նախորդն էРАФ-977К
Հաջորդն էԵրԱԶ-3730
 ErAZ-762 Վիքիպահեստում
ԵրԱԶ-762 մեքենան Մոսկվայի փողոցներում

ԵրԱԶ-762 (ռուս.՝ ЕрАЗ-762), խորհրդային շրջիկ ավտոֆուրգոն, որն արտադրվել է 1967 թվականից մինչև 1996 թվականը, Երևանի ավտոմոբիլային գործարանում` ԳԱԶ-21 «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայի հենահարթակի վրա։ Ի սկզբանե նախագծվել է որպես ՌԱՖ-977Կ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԱՖ-977Կ մեկ տոննայանոց ավտոֆուրգոնների առաջին խմբաքանակը թողարկվել է Ռիգայի ավտոբուսային ֆաբրիկայում` 1966 թվականին, ՌԱՖ-977Դ «Լատվիա» միկրոավտոբուսի հիման վրա։ ՌԱՖ-ի արտադրական սահմանափակ հզորությունը այն ժամանակ թույլ չէր տալիս սկսելու սերիական արտադրություն և այդ մոդելը փոխանցեցին Երևանի ավտոմոբիլային գործարանին։ Պատմականորեն 1950-ական թվականներին պատկանող այդ մոդելը, չնայած իր հնաձևությանը, Երևանում թողարկվեց մինչև 1996 թվականը, քանի որ փոքր բեռնատարողությամբ շրջիկ ավտոֆուրգոնները ժողովրդական տնտեսություններում ունեին ծայրահեղ պահանջարկ։

Փաստացի, արտադրման երեսուն տարիների պատմության ընթացքում, գործարանի նշված արտադրանքը արդիականացվել էր աննշան կերպով։ 1966 թվականից մինչև 1979 թվականը, թողարկվել են նշված մոդելի մի քանի մոդիֆիկացիաներ։ Օրինակ, ԵրԱԶ-762-ը թողարկվում էր թափքի հարթ պատերով, ԵրԱԶ-762Ա մոդելն արդեն ուներ թափքի պատերին և բեռնասրահի դռների վրա տեղադրված պատուհաններ։ ԵրԱԶ-762Բ-ն ստացել էր ԳԱԶ-24 «Վոլգա» ավտոմեքենայի ագրեգատներ և դետալներ։

Մինչ մեր օրերը հասել են շատ քիչ թվով ԵրԱԶ ավտոմեքենաների նմուշներ, որոնք հիմնականում ԽՍՀՄ վերջին տարիների թողարկվածներն են։ Բացի այդ, նշված ավտոմեքենաների շահագործման ժամկետը սահմանափակվում էր հինգ տարով։ Դա հիմնականում կապված էր թողարկվող ավտոմեքենաների ոչ բարձր որակի հետ։ Ինչևէ, ԵրԱԶ ավտոմեքենաները հայ իրականության մեջ մնացին այն միակ, առաջին ու վերջին ծիծեռնակները, որից հետո ավտոարդյունաբերությունը Հայաստանում իսկապես դարձավ երազ։

Մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարությունը - 5060 մմ
  • Լայնությունը - 1790 մմ
  • Բարձրությունը - 2060 մմ
  • Առջևի անվածիրը - 1410 մմ
  • Հետին անվածիրը - 1420 մմ
  • Բեռնատարողությունը - 1000
  • Բենզաբակի տարողությունը - 37-55 լ
  • Զանգվածը - 2625 կգ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шугуров Л. М. Автомобили России и СССР. — М.: ИЛБИ, 1994. — Т. 2. — С. 13, 15. — ISBN 5-87483-006-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]