Փիքափ
Փիքափ կամ պիկապ (անգլ.` Pickup-«բարձրացնել»), ավտոմեքենայի թափքի տարատեսակ, որն ենթադրում է փակ խցիկ վարորդի և ուղևորների համար և բաց պլատֆորմ` բեռների համար: Այսպիսի թափքով մեքենաները լայն տարածում ունեն ԱՄՆ-ում և հատկապես նպատակահարմար են այն դեպքերում, երբ անհրաժեշտություն չի առաջանում օգտվելու բեռնատար մեքենաների ծառայություններից, իսկ ունիվերսալն էլ հարմար չէ տարողունակության տեսանկյունից:
Այսօր գոյություն ունի այսպես կոչված` «փիքափաշինության» երկու կոնստրուկտորային դպրոց` եվրոպա-ավստրալիական, որը ենթադրում է փիքափների ստեղծում մարդատարների մոդելով, և ամերիկա-ասիական, երբ օգտագործվում է արտաճանապարհային մեքենաների թափքի դիմացի մասը:
Փիքափ օգտագործում են տղամարդիկ, ովքեր շատ ժամանակ են հատկացնում ուղևորություններին, հաճախ են երթևեկում, մեկնում քաղաքից դուրս: Հիմնականում այն ֆերմերի ավտոմեքենա է, սակայն փիքափ կարող են նախընտրել նաև որսի ու վայրի հանգստի սիրահարները: