Եվայի երեք դուստրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվայի երեք դուստրերը
ՀեղինակԷլիֆ Շաֆաք
ՏեսակԳրավոր աշխատություն
ԹեմաԿրոն, ֆեմինիզմ
Բնօրինակ լեզուԹուրքերեն
Էջեր488
Երկիր Թուրքիա
Հրատարակման տարեթիվ2016

«Եվայի երեք դուստրերը» (թուրքերեն՝ Havva'nın Üç Kızı), թուրք գրող Էլիֆ Շաֆաքի վեպ։ Վեպը հրատարակվել է 2016 թվականին[1][2]։ Այն պատմություն է միջին տարիքի հարուստ տնային տնտեսուհու, Ստամբուլում անցկացրած նրա մանկության, ինչպես նաև Օքսֆորդի համալսարանում նրա ուսանողական կյանքի մասին։ Հենց այստեղ էլ նա սիրահարվում է փիլիսոփայության իր դասախոսին[3]։ Վեպում գլխավոր հերոսուհին իր ինքնության բացահայտման շարունակական փնտրտուքի մեջ է[4]։ 2018 թվականին գիրքը ներառվել է «լավագույն գրքերի» մի քանի ցանկում[5][6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում նկարագրված է Փերիի անցյալն ու ներկան, Թուրքիայում ծնողների հետ անցկացրած կյանքը։ Նա ունի 2 եղբայր, որոնք էապես տարբերվում են նրանից[1]։ Նրա ծնողները նույնպես տարբերվում են իրարից. հայրը անտարբեր է կրոնի նկատմամբ, մայրը մոլի մուսալման է, իսկ Փերին կրոնական հարցերում դեռևս չունի հստակ կողմնորոշում[7]։ Հենց այս հարցերի պատասխանները գտնելու ակնկալիքով էլ Օքսֆորդի համալսարնում ուսանելու տարիներին Փերին հաճախոււմ է պրոֆեսոր Ազուրի՝ Աստծո մասին դասախոսություններին։ Գրքում հեղինակը պատմում է նաև Փերիի պատանեկան սիրո և դրա թողած հետևանքների մասին։ Կարճ ասած՝ ընթերցողին անմիջապես կլանող այս գրքի դեպքերը, որոնք տեղի են ունենում ժամանակակից Ստամբուլում, Փերիին տեղափոխում են իր հիշողություների գիրկը, որտեղ նա ևս մեկ անագամ պետք է առերեսվի իր կյանքի ոչ այդքան հաճելի իրադարձություններին[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլ (1980-աներից–2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում գրքի դեպքերը զարգանում են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, որտեղ Փերիի և նրա աղջկա նկատմամբ կատարվում է կողոպտման և բռնության փորձ։ Փերիի մանկության իրադարձությունները, որոնք տեղի են ունենում 1980-ական թվականներին, նույնպես կաատարվում են Ստամբուլում[9]։

Օքսֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարինեին Փերին ընդունվում է Օքսֆորդի համալսարան, որտեղ հանդիպում է պրոֆեսոր Ազուրին։ Պրոֆեսորը ամբողջովին փոխում է Փերիի կյանքը։ Համալսարանում Փերին ծանոթանում է երկու աղջիկների՝ Մոնային և Շիրինի հետ։ Մոնան եգիպտացի ճշմարիտ մուսուլման էր, իսկ կրոն ու հավատք չընդունող Շիրինը՝ Իրանից։ Գրքում այս 3 կերպարնները՝ Շիրինը, Մոնան և Փերին, նկարագրվում են որպես «մեղավոր», «հավատացյալ» և «շփոթված»[7][10][11]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազփերի Նալբանդօղլուն գրքի գլխավոր հերոսուհին է։ Նա ծնվել և մեծացել է Ստամբուլում, ամուսնացած է և ունի երկվորյակ երեխաներ։ Փերին կերպար է, որը «երկու քարի» արանքում է՝ հավատի և կասկածի։ «Իսլամը նրան հիշեցնում էր իր մանկությունը՝ ծանոթ և հարազատ, բայց ինչ-որ տեղ անորոշ, տարածության և ժամանակի մեջ գոյություն չունեցող՝ նման սուրճում լուծվող շաքարի կտորին...»[12]: Վեպում Փերին «շփոթված» կերպարն է[9]։

Դենիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիզը Փերիի աղջիկն է։ Նա նկարագրվում է գրքի սկզբում և ևս մի քանի այլ դրվագներում[13]։

Ազուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Ազուրը մեծ համբավ ունեցող փիլիսոփայության դասախոս է Օքսֆորդի համալսարանում։ Վեպում Փերին սիրահարվում է Ազուրին, որը մեծ ազդեցություն է ունենում նրա վրա։ Ազուրի նկատմամբ որոշ գործողություններ հանգեցնում են նրան, որ Փերին հեռացվում է համալսարանից[13]։

Շիրին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրինը Փերիի ընկերն է՝ իրանցի աղջիկ, որը չունի ոչ մի հետաքրքրություն կրոնի հանդեպ։ Վեպում նա նկարագրվում է որպես «մեղավոր»[14]։

Մոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնան՝ ընկերներից երրորդը, ճշմարիտ մուսուլման է, որը Օքսֆորդ է եկել Եգիպտոսից։ Նա կրում է հիջաբ և միաժամանակ ֆեմինիստ է։ Վեպում Մոնան մարմնավորում է «հավատացյալի» կերպարը[14]։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը հավատի և անորոշության մասին է[15]։ Շաֆաքը հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է կրոնի նկատմամբ հավատի և անորշության մասին.

«Ինձ հետաքրքրում է հավատի և պայքարի միջև պայքարը։ Ես ոչ մի առումով կրոնական անձ չեմ և իրականում հավանություն չեմ տալիս կրոնական կազմավորումներին և կոլեկտիվ ինքնություններին, բայց ինքնս հոգևոր եմ իմ ձևով։ Ես հարգում եմ և՛ հավատը, և՛ կասկածը։ Ես և ինձ նման մարդիկ՝ ագնոստիկները, հետերոդոքս միստիկները և հումանիստները, Թուրքիայում կազմում ենք փոքրամասնություն։ Բայց մենք գոյություն ունենք և կարող ենք հաղթահարել աթեիզմի և բացարձակ կրոնականության միջև առկա դուալիզմը»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Farid, Faiza. "Trying to find a middle ground in religion, Three Daughters of Eve raises more questions than it answers", The Express Tribune, March 7, 2019
  2. "Three Daughters of Eve", NY Journal of Books
  3. Dillo, Cathy. "Three Daughters of Eve by Elif Shafak", The Irish Times, May 20, 2017
  4. Rahim, Sameer. "Elif Shafak: The consequences of telling untold stories", The Sydney Morning Herald, January 21, 2019
  5. Winston, Kimberly. "We recommend 4 new novels exploring spiritual themes" Արխիվացված 2019-08-20 Wayback Machine, The Oakland Press, February 28, 2018
  6. «The World Economic Forum Book Club – 12 months, 12 great books». World Economic Forum. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 "Book Review: Three Daughters of Eve – journey into romance, religion", The Nation, August 15, 2019
  8. Ragsdale, Melissa "The 11 Best Fiction Books Coming Out In December 2017", Bustle, December 1, 2017"
  9. 9,0 9,1 «Three Daughters of Eve by Elif Shafak». World Literature Today (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. Williams, John."Tell Us 5 Things About Your Book: Elif Shafak on Mixing Faith and Doubt", The New York Times, December 17, 2017
  11. "Ten Questions with Elif Shafak", www.vanityfair.com, February 5, 2019
  12. Akbar, Arifa. "Three Daughters of Eve by Elif Shafak — among the faithful", Financial Times, February 3, 2017
  13. 13,0 13,1 Walter, Natasha (2017 թ․ փետրվարի 22). «Three Daughters of Eve by Elif Shafak review – a rich journey into romance and religion». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. 14,0 14,1 «Elif Şafak Official Website • Books». www.elifsafak.com.tr. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. Abidin,Zeynel."Tell Us 5 Things About Your Book: Elif Shafak on Mixing Faith and Doubt","The New York Times",December 17, 2017
  16. "Books: Turkey slipping backwards, says novelist Shafak" Արխիվացված 2020-11-08 Wayback Machine, "ANSA med", November 17

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]