Ելիզավետա Բազիկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Բազիկինա
Ծննդյան թիվ՝ապրիլի 30, 2000(2000-04-30)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան[1]
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 14023959

Ելիզավետա Սերգեևնա Բազիկինա (ռուս.՝ Елизавета Сергеевна Базыкина, ապրիլի 30, 2000(2000-04-30)[1], Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան[1]), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, առավել հայտնի է հիմնականում «Երկու» (2022) սերիալում Նաստյայի դերով և «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում բուժքույր Նատաշայի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Բազիկինան ծնվել է 2000 թվականին Սամարայի Սիզրան քաղաքում։ Սովորել է մանկական արվեստի դպրոցում, 2019 թվականին մասնակցել է Սերեբրո խմբի քասթինգին, ընդ որում ընդգրկվել է ԹՈՓ-30-ում[2], բայց չի անցել չափազանց բարձրահասակ լինելու պատճառով (173 սանտիմետր)[3][4]։ 2019 թվականին Բազիկինան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ դերասանական ֆակուլտետ բաժնում։ Հանդես է եկել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, 2022 թվականից եղել է Բրոննայայի թատրոնի թատերախմբում[5]։

2022 թվականին Բազիկինան նկարահանվել է Վալերի Տոդորովսկու «Երկու» սերիալում։ Նա ստացել է գլխավոր դերերից մեկը՝ երիտասարդ աղջիկ Նաստյան։ Տոդորովսկին «Известия»-ին տված հարցազրույցում դերասանուհու մասին ասել է․ «Արդյունքում քասթինգների ընթացքում ընտրվեց երկրորդ կուրսի ուսանողուհի Լիզա Բազիկինան։ Նա նույնպես Սիզրան քաղաքից է։ «Երկու» սերիալը նրա դեբյուտն է կինոյում և դերասանուհին արդեն նկարահանվում է Ալեքսանդր Պետրովի, Դանիլա Կոզլովսկու և Իրինա Ստարշենբաումի հետ։ Սա ավելորդ օրինակ է բոլոր նրանց համար, որոնք փորձում են մեզ պատմել, որ կինոյում ծանոթով են հայտնվում։ Ահա խնդրում եմ, Լիզան պարզապես մասնակցեց քասթինգին և դարձավ լավագույնը»[6]։ «ԿինոՊոիսկ»-ի գրախոսը Բազիկինային բնութագրել է որպես «տաղանդավոր դեբյուտանտ, որը դերի մեջ դրել է միաժամանակ երիտասարդության հմայքը, կանացի փնթփնթոցը և հասկանալու անկարողությունը, թե նրան ինչ է իրականում պետք»[7]։ Այլ քննադատներ նույնպես բարձր են գնահատել դերասանուհու աշխատանքը։ Բազիկինան ընդգրկվել է «2022 թվականի սերիալային նորություններ»-ի վարկանշային առաջին հորիզոնականում[8]։

2023 թվականին Բազիկինան մարմնավորել է բուժքույր Նատաշայի դերը «Տղայի խոսքը։ Արյուն ասֆալտի վրա» սերիալում[9][10][11]։ Այս շոուի արտասովոր հաջողության շնորհիվ դերասանուհուն ԶԼՄ-ներում սկսել են դասել «ռուսական կինոյի նոր աստղերի» շարքին[12].

Բազիկինան դեր է ստացել «ГДР» սերիալում, որը էկրաններ է բարձրանալու 2024 թվականին[13]։ Դերասանուհին աշխատում է նաև որպես մոդել՝ հայտնվելով պոդիումում և ամսագրերի շապիկներին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.imdb.com/name/nm14023959/
  2. Сызранская певица прошла кастинг в новый состав группы Serebro
  3. Елизавета Базыкина
  4. Не вышла ростом: сызранку Елизавету Базыкину не взяли в знаменитую группу Serebro
  5. Базыкина Елизавета // Театр на Бронной
  6. «Снимать Козловского и Петрова в городе непросто»
  7. Чем хорош сериал Валерия Тодоровского «Надвое»? Он дает возможность вспомнить свою любовь
  8. Елизавета Базыкина стала сызранкой, которая «выстрелила» в этом году громче всех
  9. Кто они: дети знаменитостей и никому не известные молодые актеры сериала «Слово пацана»
  10. Всё о сериале «Слово пацана. Кровь на асфальте» — интервью, фишки, музыка
  11. За кадром: что известно о личной жизни звезд сериала «Слово пацана. Кровь на асфальте»
  12. Вместо Петрова и Козловского: сериал «Слово пацана» открыл новых звезд российского кино
  13. Елизавета Базыкина: «Считаю себя не актрисой, а именно артисткой»
  14. Красавицы актрисы из нашумевшего сериала «Слово пацана. Кровь на асфальте»