Դու (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Դու
Doubs
Զինանշան
Blason25.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Ֆրանշ-Կոնտե
Վարչկենտրոն Բեզանսոն
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (1999) 499 062
Խտություն 51 մարդ/կմ²
Տարածք 5 234 կմ²
Դու վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Դու (ֆրանսերեն` Doubs), դեպարտամենտ Ֆրանսիայի կենտրոնական մասում: 1999թ. տվյալներով բնակչությունը կազմել է 499 062 մարդ, ինչը 51-րդ ցուցանիշն է:

Պատմությունը[խմբագրել]

Անտիկ ժամանակներում Դուի տարածքում բնակվում էին կելտական սեքվաններ ցեղերը: Ավանդույթի համաձայն, քրիստոնեությունն այստեղ է թափանցել Ֆերեոլ և Ֆերյուս Բեզանսոնցի եղբայրների քարոզների շնորհիվ, ովքեր սպանվեցին 212թ.:

Հռոմի սրբազան կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը գավառն ստացել է 1477թ. ամուսնության շնորհիվ:

XI դարում կայսեր կամքով այստեղ կազմավորվեց Բուրգունդիա կոմսությունը, այնուհետև, XIV դարում, այն միացավ Ֆրանսիային: 1477թ. տարածքն անցնում է Հաբսբուրգներին, չնայած Լյուդովիկոս XI-ի ռազմական միջամտությանը:

Դուն 1790թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է:

  • Դու դեպարտամենտի կարգային թիվն է՝ 25։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Իր անունն ստացել է Դու գետից: Բնաշխարհը պայմանավորված է Յուրա լեռների մոտ գտնվելով: Գտնվում է նախկին Ֆրանշ-Կոնտե գավառի տարածքում: Երեք կողմերից Դու դեպարտամենտը շրջապատում են Յուրա, Վերին Սոն, Բելֆոր տարածք դեպարտամենտը, արևելքից սահմանակից է Շվեյցարիայի Վե, Նևշատել և Յուրա կանտոններին:
Տարածքը 5 234 կմ2 է:

Տուրիզմ[խմբագրել]

Դու դեպարտամենտում տուրիզմը հիմնականում ունի «ընտանիքային բնույթ»։ Նրանց համար Սեն-Պուեն լճի ափերին կազմակերպված են հանգստի մի քանի մարզական կենտրոն, որտեղ կարելի է զբաղվել այնպիսի մարզաձևերով, ինչպիսիք են՝ լեռնային հեծանվավազքը, դահուկավազքը, ձիարշավները, նավակներով ձկնորսությունը։ Նաև հնարավորություն կա զբաղվելու քարանձավների ուսումնասիրությամբ։

Զբոսաշրջային եկամուտը կազմում է Դու դեպարտամենտի եկամուտների համարյա 40%-ը, որը համարժեք է ամբողջ Ֆրանսիայի նույն բնույթի եկամտի 1%-ը։ Տուրիզմի բնագավառում կա ավելի քան 15000 աշխատատեղ։

Լո գյուղը Ֆրանսիայում ամենագեղեցիկներից մեկն է:

Նաև Դու դեպարտամենտում գտնվում են բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնցից ամենանշանավորներն են Բեզանսոնի ամրոցը, թագավորական Արկ-է-Սանան աղի գործարանը, Ժու դղյակը, Լո գյուղը, Մոնբելյար դղյակը և այլն։ Ճանաչողական տուրիզմը կողմնորոշված է դեպի ժամացույցների պատրաստման հետ կապված ժողովրդական արհեստները, ինչպես նաև՝ պատմական տեսարժան վայրերը։

Խոհանոցը[խմբագրել]

Դու դեպարտամենտում խոհանոցն զբաղեցնում է կարևոր տեղ, մասնավորապես, այստեղ է արտադրվում հայտնի Կոմտե պանիրը և հնարավորություն է ստեղծված այցելելու այն մառանները, որտեղ այս պանիրը հասունանում է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]