Յուրա (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Յուրա
Jura
Զինանշան
Blason département fr Jura.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Ֆրանշ-Կոնտե
Վարչկենտրոն Լոն-լը-Սոնյե
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (1999)
250 857 (79րդ տեղ)
Խտություն 50 մարդ/կմ²
Տարածք 4 999 կմ²
Յուրա վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Յուրա (ֆրանսերեն՝ Jura), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևելքում։

  • Յուրա դեպարտամենտի կարգային թիվն է՝ 39։

Պատմությունը[խմբագրել]

Պատմականորեն, Յուրան պատկանել է Բուրգունդիայի կոմսությանը, որը Ֆրանսիայում հայտնի էր որպես Ֆրանշ-Կոնտե։ Մինչև Լուի XIV-ի կողմից այս տարածքի նվաճումը մայրաքաղաքը Դոլ քաղաքն էր, հետո այն տեղափոխվեց Բեզանսոն։

Մինչև 13-րդ դարը Յուրայի հարավի բնակչության 2/3-ը խոսում էր ֆրանկա-պրովանսերենի բարբառով։ Գյուղական վայրերում այն գործածվում էր նաև 20-րդ դարում։

Յուրան Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Բնակչությունը 250.8 հազար մարդ է։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Սահմանակից է Դու, Վերին Սոն, Կոտ դ'Օր, Սոն և Լուար, Էն դեպարտամենտներին, արևելքում՝ շվեյցարական Վո կանտոնին։ Յուրա, Դու և Վերին Սոն դեպարտամենտներից ե կազմված Ֆրանշ-Կոնտե երկրամասը։

  • Տարածքը 4 999 քառ.կմ է։

Տնտեսությունը[խմբագրել]

Յուրայում պատրաստվող «դեղին գինին»

Յուրան խաղողագործական տարածաշրջան է։ Այստեղ արտադրվող գինիները յուրահատուկ և անսովոր են, ինչպես, օրինակ, vin jaune-ն («դեղին գինի»), որը հասունանում է խմորասնկից առաջացած flor կոչվող թաղանթի տակ։ Այս գինին պատրաստվում է խաղողի տեղական Savagnin տեսակից։ Այստեղ աճեցվող մյուս տեսակներն են՝ Poulsard, բաստարդո և շարդոնե խաղողները։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]