Դյորդ Հևեշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոբելյան մրցանակ

Հևեշի Դյորդ (Գեորգ) (1885— 1966 թվականներ), հունգար քիմիկոս։

Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1939)։Բուդապեշտի (1918), Կոպենհագենի (1920-1926 թթ., 1934- 1943 թթ.), Ֆրայբուրգի (1926-1934 թթ.), Ստոկհոլմի (1943) համալսարանների պրոֆեսոր։ 1922 թ. (Կոստերի հետ) հայտնաբերել է հաֆնիումը, 1913 թ. ( Պանետի հետ) առաջարկել իզոտոպային ինդիկատորների մեթոդը և առաջինը կիրառել այն կենսաբանական հետազոտություններում։ 1936 թ. հունգար քիմիկոս Լեիի հետ առաջինն է կիրառել ակտիվացման վերլուծությունը։ Նոբելյան (քիմիայի գծով, 1943 թվական) և «Ատոմը խաղաղության համար» (1959 թվական) միջազգային մրցանակների դափնեկիր է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png