Դիյահ Հան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիյահ Հան
ուրդու՝ دیا خان
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1977(1977-08-07)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Օսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Կրոնիսլամ
ԵրկերBanaz a Love Story? և White Right: Meeting The Enemy?
Մասնագիտությունկինոռեժիսոր, իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպան և երաժիշտ
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdeeyah.com
 Deeyah Khan Վիքիպահեստում

Դիյահ Հան (նորվ.՝ Deeyah Khan, օգոստոսի 7, 1977(1977-08-07)[1][2], Օսլո, Օսլո, Նորվեգիա), փենջաբ- փուշթուական ծագումնաբանությամբ նորվեգացի ռեժիսոր և մարդու իրավունքների պաշտպան։ Համարվում է «Fuuse» ընկերության իմնադիրը և տնօրենների խորհրդի նախագահը։ Դիյահը ֆիլմերում՝ որպես ռեժիսոր և պրոդյուսեր, իր առաջնախաղն ունեցել է 2012 թվականին՝ նկարահանելով «Բանազ. սիրո պատմություն» (2012) վավերագրական ֆիլմը, որը ստացել է Պիբոդի և Էմմի մրցանակներ։ Ֆիլմը նոմինացվել է նաև Թագավորական հեռուստատեսային ընկերության մրցանակի համար։ Դիյահ Հանի երկրորդ վավերագրական ֆիլմը եղել է «Ջիհադ։ Պատմություն ուրիշների մասին» ֆիլմը, որը նոմինացվել է մի քանի մրցանակների և ստացել Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակը։

2016 թվականին Դիյահ Հանը դարձել է Արվեստի և ստեղծարարության հարցերով ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուլլեվալի համալսարանին (Օսլոյի համալսարանի կամպուսներից մեկի) կից հիվանդանոցում։

7 տարեկանից զբաղվել է արվեստներով և երգեցողությամբ։ Սկզբում նա կատարել է հարավասիական երգեր և ազգային երաժշտություն։ 8 տարեկանում Դիյահ Հանը մասնակցել է «Halv Sju» հեռուստաշոուին։ Նա եղել է NRK-ի կանանց երգչախմբի անդամ։ Բացի այդ, Դիյահ Հանը մի քանի տարի սովորել է հնդիկ երգիչ Սուլթան Խանի մոտ[5]։ Ավելի ուշ, դարձել կոմպոզիտոր և պրոդյուսեր։

Սպառնալիքներ է ստացել իսլամիստ արմատականներից[6]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականին դարձել է Արվեստի և ստեղծարարության հարցերով ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան[7][8],
  • Պեր Գյունտի գրական մրցանակ (2016)[9],
  • Գուննար Սյոնստեբյուի մեմորիալ ֆոնդի մրցանակ (2016)[10],
  • PEN միջազգային կազմակերպության Նորվեգիայի կենտրոնի Օսեցկիի անվան մրցանակ (2012)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.nrk.no/ho/deeyah-khan-er-arets-peer-gynt-1.12935172
  4. Fritt Ords Pris 2020 Deeyah Khan
  5. Reginald Massey (2012 թ․ հունվարի 6). «Sultan Khan obituary». theguardian.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  6. «CNN LIVE TODAY». transcripts.cnn.com. 2006 թ․ մարտի 27. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Кинематографист и музыкальный продюсер Дия Хан удостоена звания Посла доброй воли ЮНЕСКО по вопросам свободы творчества и креативности
  8. GOVERNMENT OF NORWAY, Press release (2016 թ․ նոյեմբերի 1). «Deeyah Khan Becomes UN Ambassador». publicnow.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. HARALD STANGHELLE (2016 թ․ օգոստոսի 12). «En flyktning med sin Peer Gynt» (նորվեգերեն). aftenposten.no. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  10. Paal Wergeland, Ida Creed (2016 թ․ հունվարի 8). «Sønstebys minnepris til Khan og Bakkevig» (նորվեգերեն). www.nrk.no. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  11. «Norwegian PEN awarded Ossietzky prize 2012 to musician and rights activist Deeyah». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիյահ Հան» հոդվածին։