Դեղնածաղիկ գերմանական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղնածաղիկ գերմանական
Դեղնածաղիկ գերմանական
Դեղնածաղիկ գերմանական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Բոգազգիներ (Gentianaceae)
Ցեղ Դեղնածաղիկ (Gentianella)
Տեսակ Դեղնածաղիկ գերմանական (G. germanica)
Միջազգային անվանում
Gentianella germanica

Դեղնածաղիկ գերմանական (լատին․՝ G. germanica), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր թուփ է՝ 0,2-0,6 սմ բարձրությամբ։ Ընձյուղները կտրվածքում կլորավուն են, ակոսավոր, մազմզուկապատ։ Փշիկները ծոցային են, կանաչ, անկյունավոր, սրածայր, վերևինները` ճյուղավորված, ներքևինները` հասարակ։ Ծաղկակիր ընձյուղները անփուշ են։ Կան ընդհանրապես անփուշ այլատեսակներ։ Տերևները պարզ են, երկարավուն էլիպսաձև, նշտարաձև կամ լայն նշտարաձև 1,0-1,5 սմ երկարությամբ և 57 սմ լայնությամբ, սրածայր, կանաչ, վերևի կողմից համարյա մերկ, ներքևից քիչ թե շատ մազմզուկապատ, թարթիչաեզր, համարյա նստադիր։ Ծաղկաբույլերը ծայրային են, ողկույզանման, 3-5 սմ երկարությամբ։ Ծաղիկները 0,8-1 սմ երկարություն ունեն, ոսկեդեղին պսակով։ Ծաղկակիրը, ինչպես և բաժակը, մազմզուկապատ են։ Առագաստը ձվաձև սրտաձև է, սրածայր, մերկ, նավակն ավելի երկար է առագաստից, մազմզուկապատ։ Ունդերը երկարավուն են, թեթևակի կեռ քթիկով, սևադարչնագույն, երկար մազմզուկապատ, պարունակում են 2-5 սերմ, որոնք տափակ են, երիկամաձև, դարչնագույն, փայլուն։ Ծաղկում են մայիս-հուլիս ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, բացի հյուսիսային և հարավային շրջաններից, ԽՍՀՄ-ի եվրոպական մասում (արևմտյան և կենտրոնական շրջաններ)։ Աճում է չոր, փշատերև անտառներում։ Վատ է տանում կալցիումի առատությունը (կալցեոֆոբ է)։ Մեր հանրապետության պայմաններում պիտանի է միայն մեզոֆիլ անտառային գոտու բնակավայրերի կանաչապատման համար։ Էկոլոգիական խումբը՝ V: Մշակության հնարավոր շրջանները' 7, 9-1 0,1 9-21,31[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (41-73)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնածաղիկ գերմանական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնածաղիկ գերմանական» հոդվածին։