Դարյա Բելոդեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Բելոդեդ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 2000(2000-10-10) (23 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունQ12120084?
Մասնագիտությունձյուդոիստ
Ծնողներհայր՝ Gennadiy Bilodid?, մայր՝ Q56753628?
Պարգևներ և
մրցանակներ
Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան և Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
Կայքdariabilodid.com
 Daria Bilodid Վիքիպահեստում

Դարյա Բելոդեդ (ուկրաիներեն՝ Дар'я Геннадіївна Білодід, հոկտեմբերի 10, 2000(2000-10-10), Կիև, Ուկրաինա) ուկրաինացի ձյուդոիստ, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2018, 2019), Եվրոպայի չեմպիոն 2017, 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյան ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին ձյուդոիստ Գենադի Բելոդեդի և նրա կնոջ՝ Սվետլանա Կուզնեցովայի ընտանիքում[2][3]

Իր առաջին նշանակալից հաջողությանը նա հասել է 2015 թվականին՝ հաղթելով իր տարիքային կատեգորիայի ազգային առաջնությունում, այնուհետև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

Դարյան իր առաջին «մեծահասակների» ոսկե մեդալը նվաճեց 2017 թվականի մարտին Պրահայում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությունում[4]։ 2017 թվականի ապրիլի 20-ին Վարշավայում նա դարձավ Եվրոպայի չեմպիոն մինչև 48 կգ քաշային կարգում[5], եզրափակիչում հաղթեց ռուս Իրինա Դոլգովային[6][7]։ Եզրափակչի ճանապարհին նա հաղթել է Մարիա Պերսիդսկայային (Ռուսաստան), Միլիցա Նիկոլիչին (Սերբիա) և Եվա Չերնովիցկիին (Հունգարիա)[1]։

Հանդես գալով 2018 թվականի աշխարհի առաջնությունում՝ Բելոդեդը մեկնարկեց երկրորդ շրջանից, որտեղ հաղթեց Դիսթրիյա Կրասնիչիին (Կոսովո)։ Այնուհետև նա վաղաժամ հաղթանակներ տարավ Յաո Սյոնգի (Չինաստան) և ղազախստանցի Գալբադրախին Օտգոնցեցեգի նկատմամբ, որոնց նա պարտվել էր 2017 թվականի աշխարհի առաջնությունում։ Կիսաեզրափակիչում Վազարին առավելության հասավ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Պաուլա Պարետոյի (Արգենտինա) նկատմամբ։ Եզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Ֆունա Տանակայի (Ճապոնիա) դեմ ուկրաինացին մենամարտի երրորդ րոպեին հաղթեց իպոնով՝ 17 տարեկանում դառնալով աշխարհի չեմպիոն[8]։ Այսպիսով, ուկրաինացին դարձավ ձյուդոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։

Աշխարհի 2019 թվականի նախաօլիմպիական առաջնությունում, որը տեղի ունեցավ Տոկիոյում, նա նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով ճապոնացի մարզուհի Ֆունա Տանակային։

2021 թվականի ապրիլին Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում նա դուրս եկավ եզրափակիչ, արժանացավ արծաթե մեդալի[9]։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը նա մինչև 48 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար պայքարում հաղթելով իսրայելցի մարզուհի Շիրա Ռիշոնիին[10]։

Մարզուհին ապրում է Կիևում[11]։ Նա մոտ մեկ տարի հարաբերությունների մեջ էր Ռիոյի 2016 թվականի ձյուդոյի օլիմպիական չեմպիոն իտալացի Ֆաբիո Բասիլի հետ, զույգը բաժանվել է 2019 թվականի ապրիլին[12]։ 2020 թվականի ընթացքում նա մի քանի ամիս հանդիպել է ֆուտբոլիստ Դենիս Պոպովի հետ[13]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշխանուհի Օլգայի շքանշան III աստիճանի[14]։
  • Իշխանուհի Օլգայի շքանշան II աստիճանի[15]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն — 2018, 2019
  • Եվրոպայի չեմպիոն — 2017, 2019
  • Աշխարհամասի գավաթի բաց առաջնության հաղթող, Պրահա, 2017
  • Աշխարհի չեմպիոն U18 (կադետների մեջ) — 2015
  • Եվրոպայի չեմպիոն U18 — 2015, 2016
  • Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր U21 (Կաունաս և Պակշ) — 2016
  • Եվրոպայի գավաթի հաղթող U18: Զագրեբ— 2015, 2016, Տեպլիցե— 2015, 2016, Կլուժ-Նապոկա — 2015
  • Ուկրաինայի չեմպիոն U21 — 2015, 2016
  • Ուկրաինայի չեմպիոն U18 — 2015, 2016
  • Ուկրաինայի չեմպիոն U17 — 2014, 2015
  • Ուկրաինայի չեմպիոն U16 — 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 16-летняя украинка сенсационно завоевала золото на чемпионате Европы по дзюдо Արխիվացված է Ապրիլ 21, 2017 Wayback Machine-ի միջոցով:
  2. Иван Вербицкий (2010 թ․ օգոստոսի 21). «Геннадий Белодед: «Для полного счастья не хватает лишь олимпийской медали»». PROFC.COM.UA. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  3. Елена Драга (2015 թ․ օգոստոսի 22). «Геннадий Белодед: «После схватки с японкой дочь вышла из зала и без сил упала на траву»». Факты. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  4. «Невероятный результат: юная украинка выиграла престижный турнир по дзюдо». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  5. «Зантарая, Хаммо и мегаталантливая Белодед. Украина назвала состав на чемпионат Европы». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  6. «Daria Bilodid Gold». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  7. «Долгова — серебряная медалистка чемпионата Европы по дзюдо в весе до 48 кг». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  8. «Дарья Белодед выиграла чемпионат мира». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «Дзюдо. ЧЕ-2021. Красники выиграла золото на отказе Белодед». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  10. «Дистрия Красники из Косова стала олимпийской чемпионкой по дзюдо». Новые известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  11. Мечтаю вернуться в свой любимый Киев, – Дарья Белодед // Sport.24tv.ua. — 2022. Архивировано из первоисточника 9 Նոյեմբերի 2022.
  12. «Белодед призналась, почему разорвала отношения с олимпийским чемпионом Базиле: «Я в любом случае выбрала бы это»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  13. Футболист «Динамо» прокомментировал разрыв отношений с чемпионкой-красавицей Билодид Արխիվացված է Մայիս 25, 2023 Wayback Machine-ի միջոցով: // «ТСН», 13.12.2020.
  14. «Указ Президента України від 15 липня 2019 року № 522/2019 «Про відзначення державними нагородами України членів національної збірної команди України на II Європейських іграх»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 49 (օգնություն)
  15. «Указ Президента України № 361/2021 від 16 серпня 2021 року "Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)