Դավիթ Տեր-Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Տեր-Օհանյան
Ծնվել էապրիլի 8, 1981(1981-04-08) (43 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ

Դավիթ Ավդեևիչ Տեր-Օհանյան (ապրիլի 8, 1981(1981-04-08), Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ժամանակակից ռուս նկարիչ, «Սև քառակուսի» մրցանակի դափնեկիր (2004)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Տեր-Օհանյանը ծնվել է 1981 թվականի ապրիլի 8-ին Դոնի Ռոստովում, նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի ընտանիքում։ 1990-ականների սկզբին հորը հետևելով տեղափոխվել է Մոսկվա։ Ապրել է Տրյոխպրուդնիի և Բաումանսկայայի հայտնի սկվոտներում։ Սովորել է Ավդեյ Տեր-Օհանյանի «Ժամանակակից արվեստի դպրոցում»[2]։ 1997-2002 թվականներին եղել է «Ռադեկ» արվեստի խմբի անդամ, 1997-1999 թվականներին մասնակցել է Անատոլի Օսմոլովսկու սեմինարներին։ Մասնակցել է նրա «Ընդդեմ բոլոր կուսակցությունների» կամպանիային և «Բարիկադ» ու «Դամբարան» ակցիաներին։ 2004 թվականին դարձել է ժամանակակից արվեստի բնագավառում Ռուսաստանի առաջին ազգային մրցանակի դափնեկիր՝ «Սև քառակուսի»՝ մրցույթին ներկայացնելով «Օպերացիա» կոչվող աբստրակտ ստեղծագործությունների շարքը[1]։ 2005 թվականին աղմկալից հաջողություն է ունեցել Փարիզում FIAC-ի ժամանակակից արվեստի 32-րդ տոնավաճառում՝ իր «Սրանք ռումբեր չեն» նախագծով[3][4]։

2011 թվականին դարձել է «Henkel Art Award» արվեստի միջազգային մրցույթի հաղթող, որն անցկացվել է Henkel ընկերության կողմից KulturKontakt-ի աջակցությամբ[5]։ Դավիթն առաջին ռուս նկարիչն է եղել, ով հաղթել է այդ մրցույթում[6]։

2017, 2018 թվականներին ընդգրկվել է Ռուսական ներդրումային արվեստի 49 ART վարկանիշում, ներկայացնելով մինչև 50 տարեկան նշանավոր ժամանակակից նկարիչներին[7]։

Ապրում և աշխատում է Մոսկվայում։

Աշխատանքները գտնվում են հետևյալ հավաքածուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 - «Գնդակ գլորիր», XL պատկերասրահ, Մոսկվա[8],
  • 2018 - «Alkovi» պատկերասրահ, Հելսինկի,
  • 2015 - «Jhffddfhuddfgdfffy»։ Anna Nova պատկերասրահ, Սանկտ Պետերբուրգ[9],
  • 2015 - Ալիսա Իոֆե VS Դավիթ Տեր-Օհանյան. Առճակատում»։ Զվերևի Ժամանակակից արվեստի կենտրոն, Մոսկվա,
  • 2014 - «Ձայներ», «Սվետլանա» պատկերասրահ, Մոսկվա,
  • 2014 - «Ինձնից այն կողմ», Բաց ստուդիա, Մոսկվա,
  • 2012 - «Լույսի արագություն»։ Մուլտիմեդիա արվեստի թանգարան, Մոսկվա[6][10][11],
  • 2012 - «Winner of the Henkel Art.Award. 2011» MUMOK, Վիեննա,
  • 2011 - «Պատրաստ է» (Ալեքսանդրա Գալկինայի հետ միասին)։ Paperworks պատկերասրահ, Գինու գործարան, Մոսկվա[12][13],
  • 2011 - «Old School» (Ի. Բրաժկինի հետ)։ «Չերյոմուշկի» պատկերասրահ, Մոսկվա[14],
  • 2010 - «Գեղանկարչություն»։ VP Studio պատկերասրահ, Մոսկվա,
  • 2009 - «Ֆոտոօպերատորի վախը իր առաջ» (Սերգեյ Սապոժնիկովի հետ միասին)։ Ա. Ռոդչենկոյի անվան դպրոց, Մոսկվա,
  • 2009 - «Սև երկրաչափություն», Guelman Projects, Մոսկվա,
  • 2009 - «Մասշտաբ» (Ալեքսանդրա Գալկինայի հետ)։ Diehl + Gallery One, Մոսկվա։
  • 2008 - «Free all JPEGs» (Ալեքսանդրա Գալկինայի հետ միասին)։ «Reflex», «АртСтрелка» պատկերասրահ, Մոսկվա,
  • 2007 - «Գողի օրագիրը» (Ալեքսանդր Կորնեևի հետ միասին)։ Մարատ Գելմանի պատկերասրահ, Մոսկվա,
  • 2007 - «Մասշտաբ 1:30», Մարատ Գելմանի պատկերասրահ, Մոսկվա,
  • 2006 - «Դուք կալանավորված եք» (Ալեքսանդրա Գալկինայի հետ)։ Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի ներքին գործերի վարչություն,
  • 2004 - «I Have a Dream»։ XL պատկերասրահ, Մոսկվա,
  • 2003 - «Second Hand»։« Ֆրանսիա» պատկերասրահ, Մոսկվա,
  • 2003 - «Ստվերներ», XL Project, «АртСтрелка», Մոսկվա,
  • 2003 - «Bomb», Gallery Showcase, Պրահա,
  • 2003 - «Համբույրներ»։ «Ֆրանսիա» պատկերասրահ, Մոսկվա,
  • 2003 - «Posters», Squat «na Milade», Պրահա,
  • 2002 -«Fotolove», «Ֆրանսիա» պատկերասրահ, Մոսկվա,
  • 2002 -«Party 3», «Ֆրանսիա» պատկերասրահ, Մոսկվա։

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիենալե և առանցքային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրատորական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - «Միացում։ Անջատում», «Արտհաուս», Մոսկվա[31],
  • 2010 - WC, այլընտրանքային Cosmoscow ծրագիր։ «Կրասնի Օկտյաբր», Մոսկվա[32],
  • 2006 - «8=8», L-պատկերասրահ, Մոսկվա[33][34]։

Գրաքննություն  [խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին Մուլտիմեդիա արվեստի թանգարանում Դավիթ Տեր-Օհանյանի «Լույսի արագություն» ցուցահանդեսում «Համասեռամոլության քարոզչություն» տեսաինստալյացիան առանց հեղինակի գիտության վերանվանվել է «Անվերնագիր», որն արվեստասեր հասարակությունը ընկալել է որպես թանգարանի ղեկավարության կողմից գրաքննության դրսևորում[35][36]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Ավդեյ Ստեփանովիչ Տեր-Օհանյան (1961), ռուս նկարիչ, «Արվեստ կամ մահ» գործընկերության, Տրեխպրուդնի նրբանցքի պատկերասրահի և «Առաջ» պատկերասրահի հիմնադիր։ Առաջին քաղաքական վտարանդի նկարիչը հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ։
  • Եղբայրը՝ Իվան Ավդեևիչ Բրաժկին (1985), ռուս նկարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кулик И. Операция «Черный квадрат» // Коммерсантъ. — 2004. — 10 ноября.
  2. Короленко П. Давид Тер-Оганьян // Огонёк. — 2005. — N 4.
  3. Садекова С. Тыква замедленного действия // Коммерсантъ. — 2005. — 8 окт.
  4. Собств. корр. «Бомба» в сердце Парижа Արխիվացված 2017-11-23 Wayback Machine // Экономические известия. — 2010. — 1 окт.
  5. Толстова А. Давид Тер-Оганьян получил Henkel Art Award 2011 // Коммерсантъ. — 2011. — 14 ноября.
  6. 6,0 6,1 Семендяева М. «Скорость света» // Коммерсантъ Weekend. — 2012. — 31 авг.
  7. «49 ART - Russian Investment Art Rating» (ռուսերեն). 49art.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  8. Собств. корр. Давид Тер-Оганьян. Шаром покати // artguide.com. — 2019. — 7 июня.
  9. «Jhffddfhuddfgdfffy / Давид Тер-Оганьян - Галерея современного искусства Анна Нова». annanova-gallery.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Горшкова Д. Три выставки открылись в МАММ // buro247.ru. — 2012. — 6 сент.
  11. Соловьёв С. Убить Малевича Արխիվացված 2013-03-11 Wayback Machine // Новые Известия. — 2012. — 12 сент.
  12. Собств. корр. Вернисажи недели 18–24 апреля // OpenSpace.Ru. — 2011. — 18 апр.
  13. Паршиков А. «Сделано» в галерее Paperworks // OpenSpace.Ru. — 2011. — 27 апр.
  14. Быкова А. Sapiens sapiens numericus: цифровое подполье — ход мышью Արխիվացված 2012-04-23 Wayback Machine // www.rabkor.ru. — 2011. — 1 февр.
  15. Долинина К. Неслужебная роль в искусстве // Коммерсантъ № 67 (5340) — 2014. — 18 апр.
  16. Информация о выставке Side Effects на сайте Эстонского музея современного искусства Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
  17. Каталог выставки «In the Heart of the Country»
  18. Cotter H. When Repression Was a Muse // The New York Times. — 2011. — 21 july.
  19. Собств. корр. Важнейшие биеннале и ярмарки первой половины 2011 года // OpenSpace.Ru. — 2011. — 6 янв.
  20. Собств. корр. Вернисажи недели в Венеции. 30 мая — 5 июня // OpenSpace.Ru. — 2011. — 27 мая.
  21. Собств. корр. Вернисажи недели. 20-26 сентября // OpenSpace.Ru. — 2010. — 20 сент.
  22. «Информация о выставке «Модерникон» на сайте фонда «Виктория»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  23. Ковалёв А. Андрей Ковалев о выставке «Борьба за знамя» // OpenSpace.ru. — 2008. — 26 июня.
  24. Кулик И. Советское — значит различное // Коммерсантъ № 103 (3920) — 2008. — 19 июня.
  25. Репортаж с выставки в блоге искусствоведа Павла Отдельнова.
  26. Vogel S. B. 10th Istanbul Biennial 2007 // Nafas. — 2007. — окт.
  27. Соств. корр. Прогрессивная ностальгия — Progressive Nostalgia. 2007(չաշխատող հղում) // ArtInfo. — 2007.
  28. Собств. инф. MODUS R. Russian Formalism Today Արխիվացված 2016-11-27 Wayback Machine // Russian Art Gazette. — 2006. — 20 ноября.
  29. Орлова М. Формальная отпилка // Коммерсантъ № 231/П (3562) — 2006. — 11 дек.
  30. Хачатуров С. Кремлёвский распил близ кубинской границы // Время новостей № 231. — 2006. — 14 дек.
  31. «Информация о выставке на сайте Московской биеннале». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
  32. Информация о выставке WC на сайте Sdelano.net Արխիվացված 2014-06-06 Wayback Machine
  33. Собств. инф. L-галерея — Проект «8=8» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // www.gif.ru. — 2006. — 1 июня.
  34. Пыркина Д. Поэтом можешь ты не... Արխիվացված 2012-06-11 Wayback Machine // Художественный журнал. — 2006. — № 63.
  35. Леденёв В. Шум вокруг пропаганды гомосексуализма может привести к тому, что он опять окажется вне закона // Colta.ru. — 2012. — 11 сент.
  36. Sabatini, Federico [at Wikidata] (2018). «Homophobia and Logophobia. Construing Homosexuality in European Public Discourse» (PDF). De Europa, Vol. 1, No. 2 (անգլերեն). Torino: Università degli Studi di Torino. էջ 143. ISSN 2611-853X. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]