Jump to content

Դանիելա Գոդրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիելա Գոդրովա
չեխ․՝ Daniela Hodrová
Ծնվել էհուլիսի 5, 1946(1946-07-05)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[3][4]
Վախճանվել էօգոստոսի 31, 2024(2024-08-31)[5][6][7] (78 տարեկան)
Վախճանի վայր, Պրահա, Չեխիա[7]
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, գրական տեսաբան, թարգմանչուհի, գրականության պատմաբան և գրականագետ
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[8] և գիտությունների դոկտոր[8]
Պարգևներ

Դանիելա Գոդրովա (չեխ․՝ Daniela Hodrová, հուլիսի 5, 1946(1946-07-05)[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[3][4] - օգոստոսի 31, 2024(2024-08-31)[5][6][7], , Պրահա, Չեխիա[7]), չեխ գրող, բանասեր-տեսաբան, չեխական, ռուսական ու ռոմանական գրականության պատմաբան, համեմատական գրականագիտության մասնագետ։ 2012 թվականին արժանացել է Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակի[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելա Գոդրովան ծնվել է 1946 թվականի հուլիսի 5-ին[10] Պրահայում, դերասանի ընտանիքում։ Ավարտել է Պրահայի Կարլի համալսարանը, դիպլոմային աշխատանքը գրել է Անդրեյ Բելիի ստեղծագործության վերաբերյալ։ Որպես խմբագիր աշխատել է Օդեոն մայրաքաղաքային հրատարակչությունում (1972-1975)։ 1975 թվականից աշխատել է Չեխիայի Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտում։ Պաշտպանել է ատենախոսություն ռուսական հին վեպի թեմայով (1977), թարգմանել է Միխայիլ Բախտինի ստեղծագործությունները, հրատարակել է մի քանի մենագրություններ ժամանակակից վեպի մասին («Վեպի որոնումներով», 1989, և այլն)։

Սկսել է արձակ ստեղծագործել 1970-ական թվականների վերջին, բայց ստեղծագործությունը տպագրել հաջողվել է միայն թավշե հեղափոխությունից հետո։

Դանիելա Գոդրովայի ամուսինն է գրող Կարել Միլոտան (1937-2002)։

Դանիելա Գոդրովան մահացել է 2024 թվականի օգոստոսի 30-ին[11][12]։

Դանիելա Գոդրովայի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ Նրան շնորհվել է Գրականության ոլորտում պետական մրցանակ (2011), Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակ (2012)։

  • Երկու դեմքով/ Podobojí, Severočeské nakladatelství, 1991
  • Տիկնիկներ/ Kukly, Práce, 1991
  • Թետա/ Théta, Československý spisovatel, 1991
  • Město vidím..., Euroslavica, 1992 (Պրահայի գրական ուղեցույց)
  • Perunův den, Hynek, 1994
  • Ztracené děti, Hynek, 1997
  • Տանջանքների քաղաքը/ Trýznivé město, Hynek, 1999 (վիպական եռագրություն՝ Երկու դեմքով, Տիկնիկներ, Թետա)
  • Komedie, Torst, 2003
  • Citlivé město, Akropolis, 2006
  • Vyvolávání, Malvern, 2010

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hledání románu, Československý spisovatel, 1989
  • Román zasvěcení, H+H, 1993
  • Místa s tajemstvím, Koniasch Latin Press, 1994

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Zemřela spisovatelka Daniela Hodrová, držitelka Ceny Franze Kafky (չեխերեն)ČTK, 2024. — ISSN 1213-5003
  6. 6,0 6,1 6,2 death notice (չեխերեն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Jedličková A. Daniela Hodrová (5. 7. 1946 – 31. 8. 2024) (չեխերեն)Ústav pro českou literaturu AV ČR, 2024.
  8. 8,0 8,1 Živa (չեխերեն)Academia, 1853. — Iss. 4/2022. — ISSN 0044-4812
  9. «Franz Kafka Prize goes to Czech writer Daniela Hodrová». literalab. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  10. «Daniela HODROVÁ». Czech Literature Portal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  11. «Zemřela spisovatelka Daniela Hodrová, držitelka Ceny Franze Kafky». Deník N (չեխերեն). 2024-09-01. Վերցված է 2024-09-02-ին.
  12. «Zemřela spisovatelka Daniela Hodrová, držitelka Ceny Franze Kafky | ČeskéNoviny.cz». www.ceskenoviny.cz (չեխերեն). Վերցված է 2024-09-02-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Car A. O prozie Danieli Hodrovej. Kraków։ Wydawn. Uniw. Jagiellońskiego, 2003
  • Georghe M.E. Boundaries in motion։ Christian initiation and literary discourse in Vasile Andru's and Daniela Hodrová's fiction. Olomouc։ Palacký University, 2009

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրությունը, մատենագրությունը Չեխական գրականության բառարանում (չեխ.)