Դայան Վարսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայան Վարսի
անգլ.՝ Diane Varsi
Ծնվել էփետրվարի 23, 1938(1938-02-23)[1][2][3] կամ մարտի 23, 1938(1938-03-23)[4]
ԾննդավայրՍան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 19, 1992(1992-11-19)[1][2][3] (54 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Michael Hausman?

Դայան Վարսի (անգլ.՝ Diane Varsi, փետրվարի 23, 1938(1938-02-23)[1][2][3] կամ մարտի 23, 1938(1938-03-23)[4], Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 19, 1992(1992-11-19)[1][2][3], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1957 թվականին առաջադրվել է Օսկարի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայան Մարի Անտոնիա Վարսին (անգլ.՝ Diane Marie Antonia Varsi) ծնվել է 1938 թվականի փետրվարի 23-ին կալիֆոռնիական Սան Մատեո քաղաքում ծաղիկներ վաճառող Ռասել Վարսիի և իր կնոջ՝ Բեատրիս ԴեՄարշանի ընտանիքում[5]։ Միջնակարգ դպրոցում սովորելուց հետո Դայան Վարսին մի քանի մասնագիտություն է փոխել, մինչ դարձել է դերասանուհի։ Նա աշխատել է որպես մատուցողուհի, մոդել խանութում, մրգեր հավաքող, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտություններով[6]։

Կինոյում իր առաջնելույթը կայացել է 1957 թվականին «Փեյթոն Փլեյս» ֆիլմում, որտեղ խաղացել է Էլիսոն Մաքքենզիի դերը։ Այդ դերը Դայան Վարսիին «Օսկարի» մրցանակ է բերել որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Հաջորդ տարի դերասանուհին դարձել է «Ոսկե գլոբուսի» դափնեկիր «Կանանց շրջանում տարվա հայտնություն» անվանակարգում՝ Դի Սանդրայի և Քերոլին Ջոնսի հետ միասին։

Հետագա տարիներին նա հայտնվել է «Դժոխքից Տեխաս» (1958) և «Ժառանգություն» (1959) ֆիլմերում, որից հետո դադարել է նկարահանվել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայան Վարսին ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին ամուսնությունը 1953 թվականին չեղյալ է հայտարարվել։ Ապա 1955 թվականից մինչև 1958 թվականը նա ամուսնացած է եղել պրոդյուսեր Ջեյմս Դիքսոնի հետ, որի հետ ունեցել են որդի՝ Շոնը։ 1961 թվականին նա ամուսնացել է Մայքլ Հաուսմենի հետ, որը դարձել է նրա դստեր՝ Ուիլլայի հայրը։

1968 թվականին՝ «Վտանգավորը փողոցներում» ֆիլմի նկարահանման ժամանակ, Դայան Վարսին վնասել էր ողնաշարը, ինչի արդյունքում ենթարկվել էր մի շարք վիրահատությունների։ 1977 թվականին նա վարակվել է Լայմի հիվանդությամբ, որի կոնկրետ ախտորոշումը տրվել է միայն 1989 թվականին։ Այդ հիվանդությունը բերել է դերասանուհու մահվանը շնչառական անբավարարության պատճառով 1992 թվականի նոյեմբերի 19-ին։ Դայան Վարսին մահացել է Հոլիվուդում 54 տարեկան հասակում։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1026260043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Varsi Marriage Certificate accessed 1-2-2016
  6. El Paso Herald-Post - December 31, 1957, El Paso, Texas. p.16

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայան Վարսի» հոդվածին։