Գրիֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիֆոնի արձանը Բուդապեշտի գերեզմանոցներից մեկի մուտքի մոտ

Գրիֆոնները դիցաբանական թևավոր արարածներ են, առյուծի իրանով և արծվի գլխով[1]։ Ունեն սուր ճանկեր և սպիտակ կամ ոսկյա թևերը։ Գրիֆոնները հակասական արարածներ են, իրենց մեջ միավորում են միաժամանակ Երկինքն ու Երկիրը, Բարին ու Չարը։ Տարբեր գրականության մեջ գրիֆոնները նշանակությունը տարբերվում է։ Նրանք կարող են հանդես գալ որպես պաշտպաններ, հովանավորներ, ինչպես նաև որպես չար, սանձարձակ գազաններ։

Ծագումնաբանություն[խմբագրել]

Գրիֆոն բառը ծագել է լատ.՝ grȳphus բառից, որն էլ իր հերթին՝ հուն.՝ γρύψ բառից։ Տեսություններից մեկի համաձայն, հունական այս բառը ծագել է հին եբրայերեն «քերուբ» բառից[2]։ Մեկ այլ տեսության համաձայն՝ բառը ծագում է հունարեն γρυπός («կարթակտուց»)-ից։

Պատմություն[խմբագրել]

Առաջին անգամ գրիֆոնները պատկերվել են Կրետեի պալատական որմնանկարների մեջ՝ հետմինոսյան ժամանակաշրջանում։ Գրիֆոնի պատկերներ են հանդիպում նաև հին եգիպտական և պարսկական որմնանկարներում։

Անտիկ ժամանակաշրջանում գրիֆոնների մասին առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա VI դարում՝ Արիստեաս Պրոկոնեսցու, Էսքիլեսի և Հերոդոտոսի աշխատություններում։

Միջնադարում գրիֆոնները լայնորեն օգտագործվել են։ Ներկայումս գրիֆոնը հերալդիկայում օգտագործվող ամենատարածված ոչ հերալդիկական պատկերներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Աշխարհի ժողովուրդների առասպելներ, 1991-92. В 2 т. Т.1. С.336
  2. Яйленко В. П. Архаическая Греция и Ближний Восток. М., 1990. С.223(ռուսերեն)