Գրիգոր Կարապետյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Կարապետյան
Ծնվել է1908
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտություննկարիչ

Գրիգոր Կարապետյան (1908, Բուխարեստ, Ռումինիա), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Կարապետյանը ծնվել է 1908 թվականին, Բուխարեստում։ Սովորել է Բուխարեստի գեղարվեստի դպրոցում, ավարտել Փարիզի գեղարվեստի ակադեմիան։ 1947 թվականից բնակվել է Լիոնում։ Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, գորգարվեստ, քանդակագործություն[1]։

Կարապետյանի ստեղծագործություններից պահվում են Սուրբ Էջմիածնի Վեհարանում։

Ուշագրավ են Կարապետյանի Ֆրանցիսկյան քույրերի մատուռի (Լիոն) վիտրաժը, խաչը և մետաղալարերից պատրաստված այլ քանդակներ։ Գեղանկարչական գործեր՝

  • «Արարատ»
  • «Աղթամար»
  • «Այբ-բեն-գիմ»
  • «Գրիգոր Լուսավորիչ»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուխարեստի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի 1-ին մրցանակ
  • Հալմարկի, Նիցցայի Մեծ մրցանակներ, Ֆրանսիան, 1950-ական թվականներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.