Գրիգորի Լոգվինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Լոգվինով
 
Կրթություն՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 20, 1956(1956-09-20) (67 տարեկան)

Գրիգորի Լոգվինով (ռուս.՝ Григо́рий Семёнович Ло́гвинов, սեպտեմբերի 20, 1956(1956-09-20)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը (1979)։ Տիրապետում է չինարեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ 1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1980-1983 և 1987-1993 թվականներին Չինաստանում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
  • 1993-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի բաժնի պետ։
  • 1996-2001 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական։
  • 2001-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ համասիական խնդիրների դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2004-2008 թվականներին՝ Չինաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2008-2016 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ղեկավարում էր Կորեական թերակղզու միջուկային խնդրի թեման։
  • 2016 թվականի հուլիսի 28-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Ավստրալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2016 թվականի սեպտեմբերի 8-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Նաուրու քաղաքում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 2016 թվականի հոկտեմբերի 3-ից-2019 թվականի ապրիլի 3-ը՝ Ֆիջիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][4]։
  • 2017 թվականի հունիսի 29-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Վանուատուում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][5]։
  • 2018 թվականի հոկտեմբերի 3-ից 2019 թվականի ապրիլի 3-ը՝ Թուվալուում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][6]։

Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի նոյեմբերի 4)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի օգոստոսի 15)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի փետրվարի 10)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 28.07.2016 № 380 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Австралии»
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Указ Президента Российской Федерации от 03.04.2019 № 144 «О Логвинове Г.С.»
  3. Указ Президента Российской Федерации от 08.09.2016 № 464 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Науру по совместительству»
  4. Указ Президента Российской Федерации от 03.10.2016 № 514 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Островов Фиджи по совместительству»
  5. Указ Президента Российской Федерации от 29.06.2017 № 292 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Вануату по совместительству»
  6. Указ Президента Российской Федерации от 03.10.2018 № 568 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Тувалу по совместительству»
  7. Указ Президента Российской Федерации от 04.11.2003 № 1305 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
  8. Указ Президента Российской Федерации от 15.08.2011 № 1096 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 10.02.2018 № 67 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]