Թուվալու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուվալուի քարտեզը

Թուվալուն (մինչև 1975Էլիս կղզիներ) խաղաղօվկիանոսային պետություն է Պոլինեզիայում: Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Կիրիբատիի տարածքային ջրերի հետ, արևելքում՝ Տոկելաուի տարածքային ջրերի հետ, հարավ-արևելքում՝ Սամոայի ու Ուոլի և Ֆուտունա կղզիների հետ, հարավում՝ Ֆիջիի, հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ Սողոմոնյան կղզիների ջրերի հետ: Ջրափնյա գծի երկրարությունը հասնում է 21 կիլոմետրի: Թուվաուլուն գտնվում է Թուվալու կղզեխմբի 5 ատոլի և 4 կղզիների վրա: Ցամաքի ընդհանուր մակերեսը 26 կմ² է: Երկրի բնակչությունը ըստ 2008 թվականի գնահատման 12 177 մարդ է: Մայրաքաղաքը Ֆունաֆուտին է: