Գրեգ Բեռլանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգ Բեռլանտի
Ծննդյան թիվ՝մայիսի 24, 1972(1972-05-24)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր՝Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] և Rye Brook, Rye, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, գործադիր պրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող
Պարգևներ՝
IMDb։ID 0075528

Գրեգ Բեռլանտի (անգլ.՝ Greg Berlanti, մայիսի 24, 1972(1972-05-24)[1][2], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] և Rye Brook, Rye, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի հեռուստատեսային սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ «Այրի տղամարդու սերը» հեռուստասերիալի հեղինակ, «Ջեք և Բոբբի», «Անսովոր ընտանիք», «Նետ» հեռուստասերիալների ստեղծող։ «Կանաչ լապտեր» ֆիլմի սցենարիստ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլանտին ծնվել է Նյու Յորքի Ռայ քաղաքում։ Նրա ծնողները՝ Բարբարա Մոլլեր Բեռլանտին և Յուջին Բեռլանտին են։ Գրեգը ունի քույր՝ Դինա, նա երկու քեռադուստրերի մորեղբայր[6]։ 2004 թվականին «Entertainment Weekly»-ի համար հարցազրույցում նա պատմել է իր երիտասարդության մասին.

Մենք իտալացիներ էինք այն քաղաքում, որտեղ ապրում էր ամերիկական արիստոկրատիան», որտեղ «մենք չէինք մտնում մյուս հաջողակ ընկերությունների 90 %-ի մեջ։

«Berlanti Television» ընկերության շոուի մեջ ամեն անգամ սկզբում երևում էին հետևյալ խոսքերը «Գրե՛գ, հեռու տար գլուխտ» «Berlanti Television», հենց այդպես էր ասում Բեռլանտիի հայրը, երբ տղան փակում էր հեռուստացույցի էկրանը։

Բեռլանտին բացահայտ միասեռական է[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլանտին սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում, եղել է «Delta Tau Delta» եղբայրության անդամ։ Եղել է «Դոուսոնի ծովախորշը» սերիալի պրոդյուսերը և սցենարիստը, ինչպես նաև այդ սերիալի սպին օֆի՝ «Երիտասարդ ամերիկացիները» պրոդյուսերը և սցենարիստը։ Ավելի մեծ ճանաչում է գտել որպես «Այրի տղամարդու սերը» ֆիլիմի հեղինակ։ Բեռլանտին նաև գրել և և հրապարակել է «Ջարդված սրտերի ակումբը. ռոմանտիկ կատակերգություն» ֆիլմը, որը պատմում է նույնասեռական ընկերների խմբի մասին, ովքեր ապրում են արևմտյան Հոլիվուդում, կերպարները վերցված են Բեռլանտիից և նրա ընկերներից։

2006 թվականի օգոստոսին Բեռլանդին պայմանագիր է կնքում «Touchstone Television»-ի և «ABC»-ի հետ, որպեսզի ստեղծի որոշ հեռուստասերիալների առաջին սերիաները՝ պիլոտները։ Բացի դրանից Բեռլանտին խզել է իր գորընկերական կապը Միկի Լիդելլի հետ, ով նրա մշտական հաճախորդն էր[8]։ Այդ նույն ժամանակ հայտնի է դառնում, որ Բեռլանտինը «ABC» ալիքի «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալի խորհրդատուն է, քանի որ նախկին աշխատողը՝ Մարտի Նիկսոնը հեռացել էր շոուից Ջո Ռոբին Բեյթսի հետ կոնֆլիկտի պատճառով[9]։ Հիմա Գրեգը կատարում է կատարողական պրոդյուսերի պարտականությունները։ Ինչպես նաև Բեռլանտին աշխատել է «Կեղտոտ թաց թղթադրամներ» շոուի կատարողական պրոդյուսեր, որի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 27-ին «ABC» ալիքի շրջանակենրում։

Մարկ Գուգգենհեյմի հետ միասին եղել է «ABC»-ի շրջանակներում ցույց տրվող շոուի՝ «Էլլայ Սթոուն»-ի համահեղիանկը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականին։ Գրեգը նաև իրականացրել է կատարողական պրոդյուսերի պարտականությունները։ Բեռլանտինը մասնակցել է այն թեորեմի ապացուցմանը, ըստ որի պատվաստանյութը սնդիկի հետ կարող է օգնել աուտիզմի դեմ պայքարում[10]։ Գիտնականնների կազմակերպությունը չի ընդունել այդ վարկածը, սակայն նշել է, որ շոուի ցուցադրման շնորհիվ աճել է վակցինների գնումը երեխաների կողմից[11][12]։ «Պիլոտի պաշտպանության համար Բեռլանտին ասել է. Ինձ թվում է, որ նրանք ցանկանում էին, որպեսզի մենք մանրամասնորեն ուսումնասիրենք խնդիրները, ինչը որ մենք արել ենք»[10]։

Եղել է «Կանաչ լապտեր» ֆիլմի ռեժիսորական աթոռի թեկանծու, ինչի համար գերլկ էր սցենար[13]։ Բեռլանտին նկարահանել է 2010 թվականի «Կյանքը ինչպես կա» վերնագրով ֆիլմը Քեթրին Հոյգլ և Ջեշեմ Դյուամելեմ դերասաններին գլխավոր դերերը տալով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստատեսություն
Թվական Անվանում Բնական անուն Պարտավորություններ
1998 Դոուսոնի ծովախորշը Dawson's Creek սցենարիստ
2000 Ջարդված սրտերի ակումբը. ռոմանտիկ կատակերգություն The Broken Hearts Club: A Romantic Comedy ռեժիսոր, սցենարիստ
2002-2006 Այրի տղայի սերը Everwood սերիալի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր
2004 Ջեքը և Բոբբին Jack & Bobby սերիալի համահեղինակ սցենարիստ
2006-2007 Եղբայրներ և քույրեր Brothers & Sisters սցենարիստ, պրոդյուսեր
2007 Կեղտոտ թաց թղթադրամներ Dirty Sexy Money պրոդյուսեր
2008 Էլայ Սթոուն Eli Stone սցենարիստ
2010 Կյանքը ինչպես կա Life As We Know It ռեժիսոր, սցենարիստ
2010 Անսովոր ընտանիք No Ordinary Family սցենարիստ
2011 Կանաչ լապտեր The Green Lantern սցենարիստ, պրոդյուսեր
2012 Տիտանների զայրույթը Wrath Of The Titans սցենարիստ
2012 Նետ Arrow սերիալի համահեղինակ սցենարիստ, պրոդյուսեր
2012 Քաղաքական կենդանիներ Political Animals սերիալի հեղինակ, պրոդյուսեր
2013 Ոսկե տղա Golden Boy պրոդյուսեր
2013 Ապագայի մարդիկ The Tomorrow People պրոդյուսեր
2014 Ֆլեշ The Flash սերիալի համահեղինակ սցենարիստ, պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1011157861 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 The Man Behind the Masks // Entertainment WeeklyNYC: Meredith Corporation, 2014. — ISSN 1049-0434; 2169-3188
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. https://time.com/collection/100-most-influential-people-2020/5888427/greg-berlanti/
  6. «Eugene Berlanti, 07760 (watchdog.net)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  7. OUT Magazine (2012 թ․ ապրիլի 17). «The Power List: Greg Berlanti». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  8. «Greg Berlanti splits with business partner». The Advocate. 2006 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Greg Berlanti lends a hand to Brothers & Sisters». The Advocate. 2006 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. 10,0 10,1 Wyatt E (2008 թ․ հունվարի 23). «ABC drama takes on science and parents». New York Times. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.
  11. Offit PA (2007). «Thimerosal and vaccines—a cautionary tale». N Engl J Med. 357 (13): 1278–9. doi:10.1056/NEJMp078187. PMID 17898096.
  12. Doja A, Roberts W (2006). «Immunizations and autism: a review of the literature». Can J Neurol Sci. 33 (4): 341–6. PMID 17168158.
  13. «EXCLUSIVE: Official Green Lantern Movie Synopsis Revealed». Comic Book Movie. 10-05-29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 10-06-01-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգ Բեռլանտի» հոդվածին։